«Մասնակից:Մեսրոպ սահակյան/Ավազարկմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
|վերնագրի գույն = սև
|պատկեր = Միասին երիտասարդական շարժման լոգոն.jpg
|պատկերի սահմաններ = 250px450px
|լայնություն = 150px
|նկարագրություն = ՄԻԱՍԻՆ երիտասարդական շարժման լոգոն
Տող 97.
Այս հակածխախոտային երթի ազդեցության ներքո «Միասին»-ի աղջիկները յուրատեսակ երթ կազմակերպեցին և կոչ էին անում բոլորին պայքարել ծխախոտի դեմ 2008 թվականի [[սեպտեմբերի 10]]-[[սեպտեմբերի 12|12]] աղջիկները երկու օրերի ընթացքում կազմակերպեցին «հակածխախոտային» քայլերթեր:
[[2008 թվական]]ի [[նոյեմբերի 3]]-ին «Միասին» շարժման անդամները կազմակերպեցին հերթական քաղաքական երթը ուղղված հարկային բարեփոխումների պաշտպանությանը երթը կրում էր «Աջակցենք հարկային բարեփոխումներին» խորագիրը: Երթի մասնակից երիտասարդները կոչ էին անում քաղաքացիներին պահանջել ՀԴՄ կտրոնները:
[[Պատկեր:Youth Movement Miasin Flashmob on March 8 Armenia.JPG|450px|մինի|աջից|Մարտի 8-ի ակցիա]]
 
Բացի քաղաքական և հասարական հարցերին վերաբերող թեմաներից երթեր էին կազմակերպվում: Հայաստանում առաջին անգամ ժպիտի միջազգային օրը նշանավորեց [[2008 թվական]]ի [[հոկտեմբերի 3]]-ին կազմակերպված երթով:
 
Տող 106.
[[2008 թվական]]ը «Միասին» երիտասարդական շարժման համար լավագույն տարիներից մեկն էր: Այդ տարվա ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ երթեր:
[[2009 թվական]]ը նշանավորվեց «Միասին» երիտասարդական շարժման մասնակցությամբ «համաերիտասարդական» երթով, որի ժամանակ երիտասարդները անկախ քաղաքական պատկանելությունից հայացքներից շարժվեցին դեպի Եռաբլուր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ՀՀ Ազգային բանակի կայացման համար իրենց կյանքը զոհած հայորդիներին:
[[Պատկեր:Youth Movement Miasin NEVER AGAIN.jpg|350px|մինի|աջից|Միասին Երիտասարդական շարժման never again ակցիան ի հիշատակ ցեղասպանության զոհերի]]
 
[[2009 թվական]]ի [[հոկտեմբերի 1]]-ին «Միասին» շարժման անդամները երթ կազմակերպեցին դեպի [[Ծիծեռնակաբերդ]] «Մենք պահանջատեր ենք» խորագրով: Այս երթը նվիրված էր հայ-թուրքական սահմանի բացմանը: Երթով երիտասարդները պահանջում էին, որ սահմանի բացումը չխանագարի հայոց ցեղասպանության ճանաչմանը:
 
Տող 116.
 
=== Ակցիաներ ===
[[Պատկեր:Ջերմուկ.jpg|250px|մինի|ձախից|բնապահպանական ակցիա Ջերմուկում]]
«Միասին» երիտասարդական շարժումը իր գործունեության ընթացքում կազմակերպել է բազմաթիվ ակցիաներ՝ տարբեր նպատակներով: Ակցիաներից առանձնանում են հատկապես հայ հասարկության մեջ արմատավորված բացասական երևույթների դեմ կազմակերպված ակցիաները:
 
Տող 130 ⟶ 131՝
 
== «Միասին» կրթական ֆորում ==
 
 
«Միասին» երիտասարդական կրթական ֆորումը, որը հաջողությամբ իրականացվում է արդեն մի քանի տարի: Ֆորումի նպատակը մեկ ընդհանուր գաղափարի շուրջ հնարավորինս մեծ թվով հայ երիտասարդների համախմբումն ու նրանց մեջ ազգային և համամարդկային արժեքների կարևորումն ու սերմանումն է, որը, վստահ ենք, ազգանվեր և ազգանպաստ գործ է:
[[Պատկեր:Միասին երիտասարդական շարժման իրականացրած ֆլեշմոբը մայրության և գեղեցկության տոնի առթիվ.jpg|450px|մինի|կենտրոն|Միասին երիտասարդական շարժման իրականացրած ֆլեշմոբը մայրության և գեղեցկության տոնի առթիվ]]
 
Ներկայացնում ենք «Միասին» երիտասարդական կրթական ֆորումի մանրամասները` 5 տարվա կտրվածքով.
[[2009 թվական]]ին ճամբարի տևողությունը եղել է 5 օր, ճամբարին մասնակցել է 500 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Զանգվածային ակցիաները: Ֆորումի մասնակից երիտասարդները սեմինարների, դասախոսությունների և քննարկումների արդյունքում ձեռք են բերել զանգվածային ակցիաների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ հմտություններ, տիրապետել այդ խնդրին առնչվող համապատասխան գործիքներին, որոնք հետագայում կիրառել են պրակտիկայում` կազմակերպելով և մեծ հաջողությամբ իրականացնելով մի շարք զանգվածային ակցիաներ ու միջոցառումներ:
 
[[2010 թվական]]ին ճամբարը կազմակերպվել է 2 հոսքով (10օր). մասնակցել է 600 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Բիզնես ինովացիան: Երիտասարդները քննարկումների միջոցով մշակել և ներկայացրել են մի քանի նորարարական բիզնես-ծրագրեր, որոնք հավանության են արժանացել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից և մեկնարկել նրա աջակցությամբ:
[[Պատկեր:Miasin youth movement educational forum.jpg|300px|մինի|ձախից|Միասին կրթական ֆորում 2011]]
 
[[2011 թվական]]ին ճամբարը կազմակերպվել է 3 հոսքով (15օր). մասնակցել է 1500 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Ընտրական մոդելը: Ֆորումի մասնակից երիտասարդները, տեղում կազմակերպելով և իրականացնելով նախագահական նախընտրական քարոզարշավի և բուն ընտրությունների մոդելը, ձեռք են բերել այդ ոլորտում անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որոնք նպաստել են նրանց քաղաքական հասունացմանն ու ապագայում իրական ընտրություններում ճիշտ կողմնորոշվելու և դիպուկ գործելու հնարավորություն տվել: