65 362
edits
չ (→Արտաքին հղումներ: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|he}}) |
|||
Արմավենիների գրեթե յուրաքանչյուր տեսակ որևէ օգուտ է տալիս մարդուն։ Փյունիկյան արմավենին տալիս է քաղցր պտուղներ՝ [[արմավ]]ներ (խուրմա)։ Արաբական երկրների և Հյուսիսային Աֆրիկայի օազիսներում դա մարդու հիմնական սնունդն է։ Մանր արմավներով ու դրանց կորիզներով կերակրում են ընտանի կենդանիներին։ [[Օվկիանիա]]յի մոտ 10 հզ. կղզիների բնակիչներին կերակրում է հնդկընկույզի (կոկոսյան) արմավենին։ Նրա չհասունացած [[ընկույզ]]ների միջուկը պարունակում է կաթ, որը քաղցրահամ և ծարավը հագեցնող հյութ է։ Հասուն ընկույզների պատյանից պատրաստում են պարաններ, խսիրներ, ավելներ։ Ընկույզի պատյանն անվանում են կոյրա, իսկ չորացրած միջուկը՝ կոպրա, որից ստանում են կոկոսի յուղ։ Ծովամերձ արևադարձային երկրներում կոյրան և կոպրան արտահանման հիմնական ապրանքներն են։ Կոկոսյան արմավենուց ստացվում է նաև դիմացկուն ու թեթև փայտանյութ։ <br />
Արմավենիների շատ տեսակների ծաղկաբույլի ցողունի կտրվածքից հոսում է քաղցր հյութ, որից պատրաստում են շաքար, մաթ կամ գինի։ Յուղ ստանում են նաև աֆրիկյան յուղատու արմավենու մանր, ձիթապտղանման պտուղներից։ Սագոյան արմավենիների բնի միջուկում պարունակվող օսլայաշատ զանգվածը մանրացնելով ստանում են ալյուր ([[Ինդոնեզիա]]յում և [[Մելանեզիա]]յում)։ Որոշ արմավենիներից պատրաստում են բուսական մոմ։
== Տես նաև ==
* [[Արմավենի (անձնանուն)]]
==Արտաքին հղումներ==
|