«Էլթոն Մեյո»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 36 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
 
== Կենսագրություն ==
 
Էլթոն Մեյոն ծնվել է [[1880 թվական]]ի [[դեկտեմբերի 26]]–ին Ադելաիդայում (Հարավային Ավստրալիա) և հարգված գաղութարարների ընտանիքի երկրորդ երեխան է եղել։ Սպասվում էր, որ նա կգնա իր պապի հետքերով և կընտրի բժշկի մասնագիտությունը։ Բայց ինքը համալսարանում լավ կողմերը ցույց չէր տալիս և ուղարկվեց [[Մեծ Բրիտանիա]]։ Այնտեղ՝ [[Շոտլանդիա]]յում, նա շարունակում էր բժշկություն և հոգեախտաբանություն ուսումնասիրել։ Նրա հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են թողել Դյուրկհեյմի և [[Զիգմունդ Ֆրոյդ|Ֆրոյդ]]ի գաղափարները։ Հետո Մեյոն վերադարձել է [[Ավստրալիա]], որպեսզի աշխատի Ադելաիդայում։ Արդեն այդ ժամանակ նա նյութեր էր հրապարակում, որոնք նվիրված էին կառավարաբանությանը, բայց այդտեղ նրա կառավարչական հայացքները տարածված չէին։ Մեյոն վերականգնեց իր ուսումը համալսարանում և մասնագիտացավ էթիկայի և տրամաբանության ուսումնասիրության մեջ։ Բացի այդ՝ նրան անվանեցին փիլիսոփա սըր Ուիլյամ Միթչելի լավագույն ուսանողը<ref name="adb.anu.edu.au">{{cite web|last=Bourke |first=Helen |url=http://adb.anu.edu.au/biography/mayo-george-elton-7541 |title="Mayo, George Elton (1880–1949)" by Helen Bourke |publisher=Adb.anu.edu.au |date= |accessdate=20 February 2014}}</ref>։
 
 
=== Հոթորնյան փորձ ===
 
Հոտորնյան փոձի առաջին ուղղվածությունը բխում էր այդ ժամանակվա գիտական կառավարման տեսությունից։ Մարդաբանների մի խումբ, որը բաղկացած էր Ջ․ Հոմանսի, Է․ Մեյոյից Ուորներից, Ֆրից Ռոթլիսբերերից, Ուիլյան Դիքսոնից և այլն, ուսումնասիրում էին օբյեկտիվ գործոնների ազդեցությունը (լուսավորում, վճարում, դադարներ) աշխատանքի արտադրողականության վրա, Հոթորնում (Hawthorne), [[Չիկագո]]։ «Ուեսթեռն Էլեկտրիքս» ընկերության ղեկավարությունը (այդ ժամանակ այնտեղ հեռախոսային գործարան էր) ներառում էր [[Անրի Ֆայոլ|Ֆայոլի]] և [[Ֆրեդերիկ Թեյլոր|Թեյլորի]] գաղափարները գիտական մենեջմենթի հնարավորությունների վերաբերյալ, այդ իսկ պատճառով գիտանականներին ամբողջական հասանելիություն էր տրվում և պայմաններ էին ստեղծվում արտադրության գործընթացի ուսումնասիրության համար։ Փորձի առաջին փուլում գիտնականները հայտնաբերեցին, որ լուսավորման պայմանների բարելավումը կտուկ կերպով մեծացնում է աշխատանքի արտադրողականությունը, բայց և պայմանների վատթարացումը նույնպես բերում է աշխատանքի արտադրողականության աճին։ Հետազոտության երկրորդ փուլում գիտնականները պարզեցին, որ ժամանակի ընթացքում աշխատանքի արտադրողականությունը վերադառնում էր նախկին մակարդակին և սկսում էին կարևոր դեր խաղալ ոչ թե ֆիզիկական շրջապատի գործոնները, այլ՝ սոցիալական, այսինքն՝ խմբային նորմերին ուղղվածությունը (օրինակ՝ չանել ավելին, քան կարող է անել հարևանը հոսքագծերով և այլն)։ Արդյունքում աշխատանքի արտադրողականության առաջնային աճը բացատրեցին նաև սոցիալական գործոններով՝ աշխատանքի և աշխատակիցների ղեկավարության կողմից գործընթացի հետաքրքրվածության։
 
{{ծանցանկ}}
 
{{DEFAULTSORT:Մեյո, Էլթոն}}
[[Կատեգորիա:Ամերիկացի սոցիոլոգներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի հոգեբաններ]]
Անանուն մասնակից