«Ֆիննական ծոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 60.
=== Ծովածոցի ձևավորման պատմություն ===
 
300-400 միլիոն տարի առաջ` [[Պալեոզոյան դարաշրջան|պալեոզոյի դարաշրջանի ժամանակ]], Ֆիննական ծոցի ժամանակակից ավազանի ամբողջ տարածքը ծածկված է եղել ծովով: Այդ ժամանակաշրջանի նստվածքային մնացորդներ [[ավազաքար]]երը, [[ավազ]]աբլուրները, [[կավ]]ային և [[կրաքար]]ային կուտակումները ծածկում են հաստ շերտով (ավելի քան 200 մետր) [[Բալաթյան վահան|բյուրեղյա հիմքը]], որը կազմված է [[գրանիտ]]ից, [[գղձաքար]]ից և [[դիաբազ]]ից: Ժամանակակից ռելիեֆը ձևավորվել է [[Սառցադաշտ|սառցե ծածկույթի]] գործողության արդյունքում (վերջինը` [[Վալդայան սառցապատում]]ը տեղի է ունեցել 12 հազար տարի առաջ): Սառցադաշտի հետ քաշվելուց հետո ձևավորվել է [[Լիտորինի ծով]]ը, որի մակարդակը 7-9 մետր ավել է եղել ներկա մակարդակից: Սառցադաշտային ջրամբարների մակարդակները աստիճանաբար իջել են, իսկ նրանց մակերեսները` փոքրացել: Դրա հետևանքով նախկին ջրամբարների հատակում ձևավորվել են տանիքանման հատվածներ, որոնցից աստիճաններ են իջնում դեպի Ֆիննական ծոց: 4 հազար տարի առաջ ծովը հետ է քաշվել և Ֆիննական ծոցի ծանծաղուտները դարձել են [[կղզի]]ներ<ref name="География Ленинграда">{{книгаռուսերեն գիրք|автор = Даринский А.&nbsp;В.|часть = |заглавие = География Ленинграда |ссылка = |ответственный = |издание = |место = Л. |издательство = Лениздат |год = 1982 |страницы = 12—18}}</ref>: Սկանդինավյան վահանի ժամանակակից ավելի ուժեղ վերելքը բերել է Ֆիննական ծոցի մակերեսի թեքման: Այդ պատճառով էլ ծովածոցի հյուսիսային ափերը բարձրադիր են և ժայռոտ, իսկ հարավայինները` ճահճապատ<ref name="СПб Энциклопедия">Санкт-Петербург: Энциклопедия. — М.: Российская политическая энциклопедия. 2006.</ref>:
 
== Ծանոթագրություններ ==