«Հին Երևան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
 
=== Երևանի կառավարումը ===
[[Պատկեր:August von Haxthausen. Transcaucasia. Bridge and fortress at Erivan.jpg|ձախից|մինի|[[Կարմիր կամուրջ]] (կիսավեր)<ref>[http://www.erit.am/index.php?lang=1&id=12089 Կարմիր կամուրջ. Երեւանի ամենահին կամուրջն անանցանելի է]</ref>]]
Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալների՝ [[Աբովյան]]ի (Կըրխբուլաղ), [[Ապարան]]ի, [[Արարատ]]ի (Վեդիբասար), [[Արմավիր]]ի (Սարդարապատ),[[Արտաշատ]]ի (Գառնիբասար),[[Ծաղկաձոր]]ի (Դարաչիչակ), [[Գեղարքունիք]]ի (Գյոկչա), [[Աշտարակ]]ի (Կարբիբասար), [[Թալին]]ի, [[Սուրմալու]]ի և այլն։
 
[[Պատկեր:August von Haxthausen. Transcaucasia. Bridge and fortress at Erivan.jpg|ձախից|մինի|[[Կարմիր կամուրջ]] (կիսավեր)<ref>[http://www.erit.am/index.php?lang=1&id=12089 Կարմիր կամուրջ. Երեւանի ամենահին կամուրջն անանցանելի է]</ref>]]
[[Երևան]] քաղաքը՝ որպես խանության կենտրոն, առանձին վարչական միավոր էր համարվում և չէր մտնում որևէ մահալի մեջ։ Քաղաքը կառավարում էր դարուղան (ոստիկանապետը), որը նշանակվում էր բեյլերբեյի կողմից և պարտավոր էր զբաղվելու քաղաքի կարգ ու կանոնով։ Նա իր իշխանությունը գործադրում էր յուզբաշիների (հազարապետների) և չաուշների (տասնապետների) միջոցով։ Քաղաքի կառավարմանը մասնակցում էին թաղային ավագները՝ մելիքները, որոնք պատասխանատու էին թաղի կարգ ու կանոնի պահպանման և հարկերի բաշխման ու հավաքման համար։ Քաղաքի վարչական պաշտոնեությանն էին պատկանում նաև՝ բազարբաշին (շուկայի պետը), հասաս–բաշին (շուկայի պահակապետը) և ուրիշներ։ Քաղաքի ներքին կյանքում կարևոր դեր էին խաղում համքարությունները, որոնք, հանձինս իրենց քալանթարների (ավագ), նույնպես մասնակցություն ունեին քաղաքի ներքին վարչական և հասարակական գործերին։ Երևանում կար շուրջ 1000 խանութ, 8 [[մզկիթ]], 6 [[եկեղեցի]], 10 բաղնիք, 5 հրապարակ, 2 շուկա և 2 դպրոց-մեդրեսե։ Մահալներում գլխավորապես զբաղվում էին մյուլքադարային գյուղատնտեսությամբ։ Մյուլքադար կարող էին լինել ոչ միայն խաները և բեկերը, այլև հայկական մելիքներն ու [[Հայ Եկեղեցի|հայ եկեղեցի]]ն։ Գյուղացիները մշակում էին նրանց հողերը և հարկ տալիս։