«Ռուդոլֆ Խառատյան»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ =Ռուդոլֆ Խառատյան | բնագիր ԱԱՀ = Ռուդոլֆ Խառատյան | պատկեր = | չափ = | նկարագրու...»: |
(Տարբերություն չկա)
|
20:57, 1 Ապրիլի 2015-ի տարբերակ
Ռուդոլֆ Խառատյան (1947, ապրիլի 1, Երևան), հայ բալետի արտիստ, պարուսույց, նկարիչ: ՀՀ ժողովրդական արտիստ (2012):
Ռուդոլֆ Խառատյան Ռուդոլֆ Խառատյան | |
---|---|
Ծնվել է | 1947 ապրիլի 01 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1966), Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան և Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա |
Մասնագիտություն | բալետի արտիստ պարուսույց նկարիչ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Մեծ թատրոն և Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Պարգևներ և մրցանակներ | ՀԽՍՀ վաստակավոր արտիստ ՀՀ ժողովրդական արտիստ |
Rudolf Kharatyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
1966 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը` Մ. Մարտիրոսյանի արվեստանոցը: Ավարտել է նաև Մոսկվայի թատերական արվեստների ինստիտուտի մագիստրատուրան` ստանալով խորեոգրաֆի և բեմադրիչի մասնագիտություն: Սովորել է Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան բալետի ակադեմիայում (պարուսույց Ա.Պուշկինի մոտ): 1967-1990 թթ. եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մոսկվայի Մեծ թատրոնի և ռուսական բալետի աստղերի հետ շրջագայել է ողջ աշխարհով: 1979-1991 թթ. ղեկավարել է Հայաստանի կամերային բալետի գեղարվեստական բաժինը, 1973-1979 թթ.` Երևանի գեղագիտական կենտրոնի պարի բաժինը: 1999 թվականից ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքի «Արքա» բալետի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է:
Դասավանդել է Մարիինյան թատրոնի բալետային խմբին (Վաշինգթոն), American Ballet Theatre-ին, Washington Ballet-ին, Tulsa բալետին, Բրազիլիայի երիտասարդական բալետային խմբին, Դեբրա Քոքեր Պարային խմբին և Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցում: Մաստեր-կլասներ է անցկացրել այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են` Վաշինգթոնի Դյուք Էլինգտոնի անվան արվեստի դպրոցում, Բալտիմուրի Փիբոդի կոնսերվատորիայի բալետի բաժնում, Կանադայի Մոնրեալ քաղաքի Les Ballets Classic du Montreal և Ballet Divertimento բալետների հետ: 1991-1994 թթ. դասավանդել է Վաշինգտոնի Կիրովի բալետային ակադեմիայում, իսկ Washington Ballet School-ում 1994-2007 թթ. եղել է դասական պարերի գլխավոր պարուսույցը: Նրա ղեկավարությամբ իր ուսանողները հռչակավոր միջազգային բալետային մրցույթներում դարձել են մեդալակիրներ: Նրա մեծաթիվ սաներն այժմ պարում են աշխարհի լավագույն բալետային խմբերի հետ: Դասավանդում է Ստրատմորի City Dance Centre-ում:
Շուրջ 100 աշխատանքերի հեղինակ է, որոնք տարածվում են ավանգարդ-էքսպերիմենտալից մինչև դասական: 2008 թվականին Ալեքսաանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է մեկ գործողությամբ եկու բալետներ: 2008 թվականին հրավիրվել է Վաշինգտոնում կայացած Dance Critics of America կոնֆերանսին` որպես խոսնակ: 2009 թվականին հրավիրվել է Վաշինգտոնի «Շեքսպիր» թատրոն` դասախոսություն կարդալու և ցուցադրելու[1]։
Դերապարեր
Լավագույն դերապարերից են՝
- Սպարտակ` Արամ Խաչատրյանի Սպարտակ
- Ռոմեո` Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»
- Անտունի` Հովհաննիսյանի «Հավերժական կուռք»
- Կոմս Ալբերտ` Ադանի «Ժիզել»
- Զիգֆրիդ` Չայկովսկու «Կարապի լիճը»
Նկարչություն
Զբաղվել է նկարչությամբ: 7 տարեկան հասակից նկարել է: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Իտալիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում և այլուր:
Մրցանակներ, պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1974
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2012