«Տասնհինգամյա նավապետը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 31.
[[Ժյուլ Վեռն]]ի այս հանրահայտ վեպը պատմում է տասնհինգամյա մի պատանու` Դիկ Սենդի և նրա ուղեկիցների արկածների մասին։ Դավաճանության հետևանքով [[Աֆրիկա]] ընկնելով, նրանք ենթարկվում են բազմաթիվ ծանր փորձությունների, ականատես լինում ստրկավաճառության զարհուրելի տեսարանների, բայց չեն կորցնում հոգու արիությունը և մարդկային արժանապատվությունը։
 
== Սյուժե ==
Վեպում նկարագրվում է կետորսական երկկայմ «Պիլիգրիմ» [[առագաստանավ]]ի ուղևորների արկածները, որի անձնակազմի բոլոր անդամները (հինգ նավաստի և նավապետը) զոհվել են կետի հետ գոտեմարտի արդյունքում։ Նավի վրա էին գտնվում միսիս Ուելդոնը, նրա փոքրիկ որդի Ջեկը, ազգական Բենեդիկտը (միսիս Ուելդոնի խորթ եղբայրը, միջատաբան), սևամորթ դայակ Նենը, կրտսեր նավաստի Դիկ Սենդը և խոհարար Նեգորոն։ Հրամանատարությունը իր վրա է վերցնում կրտսեր նավաստի Դիկ Սենդը։ Նավի ղեկավարմանը նրան օգնում են հինգ նեգրեր, որոնց փրկել էին նավաբեկության ենթարկվող նավից։ Այդ նեգրերն են՝ Բաթը, Օստինը, Ակտեոնը, Հերկուլեսը և ծեր Թոմը։ Խորտակվող նավից փրկում են նաև Դինգո անունով շնիկին։ Շունը անմիջապես սկսում է ագրեսիա դրսևորել նավի խոհարար Նեգորոյի նկատմամբ։ Շան վզակապին երևում էին «Ս. Վ.» տառերը։ Խոհարար Նեգորոն, հանդիսանալով ստրկավաճառների գործակալ, խաբեությամբ փոխում է նավի կուրսը՝ [[կողմնացույց]]ի տակ դրված մետաղական ձողի օգնությամբ և [[Բոլիվիա]]յի ([[Հարավային Ամերիկա]]) փոխարեն «Պիլիգրիմը» ուղևորվում է դեպի [[Անգոլա]]յի ([[Աֆրիկա]]) ափերը։ Ափին մոտ նավը վնասվածքներ է ստանում և ճանապարհորդները ստիպված են լինում ափ իջնել։ Ափ իջնելուց անմիջապես հետո Նեգորոն անհետանում է։ Շուտով ճանապարհորդները հանդիպում են ամերիկացի Հարիսին, որը առաջարկում է նրանց հասցնել ագարակ, որտեց նրանց օգնություն կցուցաբերեն։ Ճանապարհորդները համաձայնվում են և ճանապարհ են ընկնում։ Սակայն, զգոն Դիկը, անմիջապես սկսում է տարօրինակություններ նկատել։ Ազգական Բենեդիկտը հրաշքով փրկվում է ճանճի խայթոցից, որկ նման է [[ցեցե]]ին, նրա ակնոցները հայտնեբերվում են ջարդված, գետի մոտ ճանապարհորդները վախեցնում են [[գետաձի]]երի նախրին և [[ընձուղտ]]ներին (որոնց ընդունում են որպես [[ջայլամ]]ներ), մթության մեջ լսվում է [[առյուծ]]ի մռնչյուն, անտառի արահետը տրորված է [[փղեր]]ի կողմից։ Այդ բոլոր երևույթները կարող էին տեղի ունենալ միայն [[Աֆրիկա]]յում։ Միևնույն ժամանակ բացակայում են [[Հարավային Ամերիկա]]յին յուրահատուկ հինինային և [[կաուչուկ]]ային ծառերը։ Հարիսը այդ ամենը բացատրում է շփոթմունքով, անհայտ տեղանքոով և այլն։ Վերջնական որոշիչ փաստ է դառնում Դիկի և Թոմի գտած կտրված ձեռքեր։ Դիկը վերջապես, սարսափով համոզվում է նրանում, որ իրենք ընկել են [[Անգոլա]]՝ «ստրկավաճառների և ստրուկների երկիր»։ Դիկը և Թոմը պատրաստվում են բռնել Հարիսին, սակայն նա առաջ է ընկնում և անհետանում։ Փոքրիկ ջոկատը մնում է անծանոթ և անհայտ տարածքում։
 
Տող 52.
== Աղբյուրներ ==
* http://www.lib.ru/INOFANT/VERN/kapitan15.txt|Пятнадцатилетний капитан
* {{Gutenberg|no=9150|name=Dick Sands the Boy Captain}}, English translation by Ellen E. Frewer published in 1879.
* {{Gutenberg|no=12051|name=Dick Sand; or, a Captain at Fifteen}}, a different English translation published in 1878.
{{Wikisourcelang|fr|Un capitaine de quinze ans}}
{{Commons category|Dick Sand, A Captain at Fifteen}}