«Երևանի ֆիզիկայի ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
այսպես թող մնա, մինչև մյուս մասն էլ նայեմ։
Տող 22.
}} -->
[[Պատկեր:YerPhI.jpg|մինի|Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ]]
Երեւանի'''Արտեմ ֆիզիկայիԱլիխանյանի ինստիտուտըանվան հանդիսանումԵրևանի էՖիզիկայի Ինստիտուտ (ԵրՖի)''', հետազոտական և զարգացման ինստիտուտ, որը գտնվում է Երեւանում, Հայաստան: Այն հիմնադրվել է 1944 թ.-ին, որպես Երեւանի պետական համալսարանի մասնաճյուղ Աբրահամ Ալիխանով եւ Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից: Այն հաճախ կոչվում է ԵրՖԻ հապավումով: 2011թ.-ին, այն վերանվանվել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (ԱԱԳԼ, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ):
 
==Պատմություն==
Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ) հիմնադրվել է 1944 թ.-ին, որպես Երեւանի պետական համալսարանի մասնաճյուղ`Աբրահամ Ալիխանով եւ Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից: Ավելի ուշ, Արագած սարի վրա ստեղծվեցին 2 տիեզերական Ճառագայթների կայաններ` «Արագած» (3200 մ) և «Նոր Ամբերդ» (2000 մ):
 
1963թ.-ին ինստիտուտը տեղափոխվել է Խորհրդային Միության Ատոմային էներգիայի պետական կոմիտեի ենթակայության տակ: Ինստիտուտի պատմության մեջ կարևոր ուղենիշ հանդիսացավ 6 ԳէՎ էներգիայով էլեկտրոնային սինքրոտրոնի
շինարարությունը, որը ավարտվեց 1967թ.-ին, դառնալով առաջին մասնիկների արագացուցիչը Հայաստանում («ԱՐՈՒՍ»): Խորհրդային Միության փլուզումից հետո ԵրՖԻ-ը շարունակում է հետազոտությունները բարձր էներգիայի ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ոլորտներում Հայաստանում եւ ամբողջ աշխարհում` օգտագործելով աշխարհի ամենամեծ արագացուցիչները եւ տիեզերական ճառագայթների դետեկտորները: Այժմ ԵրՖԻ-ը ստացել է Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի կարգավիճակ:
Տող 31 ⟶ 32՝
==Գիտական գործունեության համառոտ նկարագիր==
Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի գլխավոր ձեռքբերումներից դարձան տիեզերական ճառագայթների մեջ պրոտոնների և նեյտրոնների հայտնաբերումը, ինչպես նաև առաջին վկայություններն այն մասին, որ գոյություն ունեն մասնիկներ մյուոնների և պրոտոնների միջև ընկած զանգվածներով: Արագած սարի վրա` 3250 մ ծովի մակերևույթից բարձր, տիեզերական ճառագայթների կայանի հիմնադրումը Հայաստանում մասնիկների ֆիզիկայի զարգացմանը նպաստող քայլերից մեկն էր: Այս կայանները մինչև այժմ հանդիսանում են ԵրՖի-ի Տիեզերական ճառագայթների բաժնի հետազոտությունների հիմնական բազան: Վերջին ձեռքբերումներից են սուր ծնկի բացահայտումը սկզբնական միջուկների թեթև բաղադրիչների մեջ, էներգետիկ սպեկտրի նուրբ կազմությունների հետազոտությունները, արևի վրա արագացվող բարձր էներգիայի պրոտոնների գրանցումը և Արագածի Տիեզերական Միջավայրի կենտրոնի ստեղծումը 2000թ-ին:
 
6 ԳէՎ էլեկտրոնային սինքրոտրոնի կառուցումը ավարտվել է 1967թ-ին: 1970-1991 թվականների ընթացքում սինքրոտրոնի էներգիան հասել է մինչեւ 4,5 ԳէՎ եւ փորձարարական ֆիզիկայի բաժինը ձեռք է բերել զգալի արդյունքներ, այդ թվում ուսումնասիրել է ֆոտոնների հադրոնիկ հատկությունները միջուկներում π- մեզոնների ֆոտոծնման ռեակցիաներում, նուկլոնային ռեզոնանսների կառուցվածքը բազմաբևեռային գիտափորձերում, միջուկային նյութի կառուցվածքը և հատկությունները, անցումային և կանալացման ճառագայթումների կարևոր հատկությունները: Այս հաջողությունների շնորհիվ սկսած 1985թ.-ից Երևանի ֆիզիկայի ֆիզիկոսները հաջողությամբ ընդգրկված են միջազգային մեծ համագործակցությունների մեջ:
ԵրՖԻ-ի ավանդական թեմաներից է եղել մասնիկներ գրանցող նոր դետեկտորների ստեղծումը: Լայն կայծային խցիկները և անցումային ճառագայթման դետեկտորները, որոնք ստեղծվել են ԵրՖԻ–ում, աշխարհում փորձարարական տեխնիկայի մշակման լավ օրինակներ են: Վերջին տարիներին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների խմբերը ակտիվորեն մասնակցել են արտերկրում միջանկյալ եւ բարձր էներգիայի ֆիզիկայի գիտափորձերին (JLab, DESY, CERN-LHC, MAX-lab, MAMI), ուսումնասիրելով մեզոնների եւ նուկլոնների կառուցվածքը, նուկլոնի էլեկտրամագնիսական փոխազդեցությունները, քվարկ-հադրոնային երկակիությունը, կարճ տիրույթի նուկլոն-նուկլոնային փոխհարաբերությունները, քվարկների հադրոնիզացիան միջուկային միջավայրում, ֆիզիկան ստանդարտ մոդելից դուրս, Հիգգս բոզոնի որոնումները, քվարկ-գլյուոնային պլազման, միջուկների և հիպերմիջուկների բաժանումը եւ տրոհումը եւ շատ այլ թեմաներ, ինչպես նաեւ մասնակցել են փորձարարական սարքավորումների կառուցմանը եւ զարգացրել ծրագրային միջոցներ տվյալների ձեռքբերման եւ վերլուծության համար: Տեսական բաժինը ունեցել է խոշոր ձեռքբերումներ հետեւյալ ոլորտներում. B-մեզոնի ֆիզիկա, QCD եւ հարակից ուղղություններ, նեյտրինոյի ֆիզիկա, քվանտային դաշտային տեսութուն, լարային/M-տեսության, ինտեգրվող մոդելներ, վիճակագրական ֆիզիկա, խտացված վիճակ եւ քվանտային տեղեկատվություն: Այս արդյունքները միջազգայնորեն ճանաչված են եւ ունեն բարձր հղելիություն:
 
1980-ականների կեսերին ԵրՖԻ-ում մշակվել է ստերեոսկոպիկ մոտեցման հայեցակարգ գերբարձր էներգիայի գամմա ճառագայթների աստղաֆիզիկայի մեջ` օգտագործելով բազմակի պատկերային Չերենկովյան աստղադիտակները (IACT). Այս գաղափարը շատ հաջող իրագործված է IACT համակարգում (HEGRA). Առաջին հաջողությունից հետո, հայ ֆիզիկոսները հաջողությամբ մասնակցել են IACT համակարգերի շահագործման մեջ Կանարյան կղզիներում (Magic) եւ Նամիբիայում (Hess). Երկար տարիների ընթացքում, ԵրՖԻ Կիրառական ֆիզիկայի բաժանմունքը հաջողությամբ ուսումնասիրում է նոր լայնաշերտ լազերային նյութերի էլեկտրոն-էներգետիկ կառուցվածքը` սինքրոտրոնային ճառագայթման սպեկտրի տարբեր շրջաններում: Այդ հետազոտությունները իրականացվել են DESY-ում եւ կշարունակվեն MaxLab- II –ում (Շվեդիա):