«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական, փոխարինվեց: : → ։ (6), )տ → ) տ
Տող 117.
[[Արևելյան Հայաստան]]ը Ռուսաստանին միացնելու ժամանակ ռուսական կառավարությանը զբաղեցնում էր այն հարցը, թե խանական իշխանության փոխարեն ինչպիսի կարգեր պետք է հաստատել երկրում։ [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգում]] ստեղծվել էր հատուկ կոմիտե, որ զբաղվում էր այդ խնդրով։ Մյուս կողմից՝ այդ հիմնահարցը գտնվում էր Հայաստանի կարգավիճակով մտահոգ հայ ազգային գործիչների ուշադրության կենտրոնում։ Հենց այդ շրջանում մի խումբ հայրենասերներ Լազարյան տոհմի նշանավոր ներկայացուցիչ Խաչատուր Լազարյանի գլխավորությամբ Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում։ Նախագծի համաձայն՝ Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն, որն ունենալու էր իր օրենքները, զինանշանը և դրոշը։ Բնակիչների իրավունքներն ու պարտականությունները սահմանվելու էին կայուն օրենքներով։ Ստեղծվելու էր հայկական սահմանապահ զորք։ Հայ եկեղեցին պահպանելու էր իր իրավունքները։ Առաջարկվում էր վերացնել ճորտատիրության մնացորդները և այլն։ Հայ հայրենասերների այդ նախագիծը մերժվեց կառավարության կողմից։
 
Ստեղծված պայմաններում ցարական կառավարությունը ստիպված էր հրաժարվել իր նախագծերից և բռնել փոխզիջման ուղին։ [[Նիկոլայ I]] կայսեր 1828 թվականի մարտի հրամանով Արևելյան Հայաստանի նորագրավ տարածքներից կազմավորվում է վարչական նոր միավոր՝ [[Հայկական մարզ]] անունով։ Այն կառավարում էր մարզային վարչությունը՝ պետի գլխավորությամբ։ Վարչության կազմի մեջ մտնում էին երկու ռուս զինվորական, տեղի քրիստոնյա և իսլամադավան ազգաբնակչությունից մեկական ներկայացուցիչ։ Մարզի մեջ մտնում էին Երևանի և Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի օկրուգը։ Հայկական մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ [[Ալեքսանդր Ճավճավաձե]]ն, որին 1830-1838 թվականներին փոխարինում է իշխան [[ՎասիլիՎասիլ Բեհբութով]]ը։
 
Հայկական մարզը բաժանվում էր գավառների, որոնք իրենց հերթին բաժանվում էին շրջանների։ Գավառներում հիմնվում են ոստիկանական վարչություններ և գավառային դատարաններ։ Մարզի վարչական կառուցվածքում 1833թ. փոփոխություններ են մտցվում։ Վերանում է մարզային վարչության կոլեգիալ ղեկավարման ձևը, և լայն իրավունքներ են տրվում վարչության պետին։ Հիմնվում են ոստիկանական, դատական, ֆինանսական բաժիններ և հարկային վարչություն<ref>[http://www.findarmenia.com/arm/history/23/432/433 Հայաստանի ինքնավարության նախագիծը։ Հայկական մարզը]</ref>։
 
Ցարական կառավարությունը [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|հայկական եկեղեցու]] գործունեությանը պետության շահերին ծառայեցլու քայլեր է իրականացնում։ Հայկական մարզում փոփոխություններ կատարելուն զուգահեռ նա ձեռնամուխ եղավ վերակառուցելու նաև հայ եկեղեցու կառավարչությունը։ Վաղ միջնադարից սկսած՝ եկեղեցին ակտիվորեն մասնակցում էր երկրի ներքին և արտաքին գործերին։ Հատկապես սեփական պետության բացակայության պայմաններում մեծ էր հոգևորականության ազդեցությունը երկրի կյանքում։ Պարսկական շահը և թուրքական սուլթանը հայ ժողովրդին վերաբերող խնդիրները մեծ մասամբ իրականացնում էին հոգևոր իշխանությունների միջոցով։
[[Պատկեր:Bebutov.jpg|մինի|[[ՎասիլիՎասիլ Բեհբութով]]|ձախից]]
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո ցարական կառավարությունը թույլ չէր տա, որ հայ եկեղեցու պետերը խառնվեն պետության գործերին։ Ավելին, ցարիզմը ցանկանում էր հոգևորականության հեղինակությունը օգտագործել իր իշխանությունը հայ ժողովրդի վրա ամրապնդելու համար։ Եկեղեցին բարեփոխելու նպատակով տակավին [[1833]] թվականին ստեղծվեցին հատուկ հանձնաժողովներ։ Ցարական պաշտոնյաները ելնում էին մի կողմից տեղական պահանջները, մյուս կողմից՝ պետության ընդհանուր շահերը հաշվի առնելու սկզբունքից։ [[1836]] թվականի [[մարտի 11]]-ին ընդունվում է մշակված կանոնադրությունը ({{lang-ru|положение}})։ Այս կանոնադրությամբ սահմանվում էին հայ եկեղեցու իրավունքներն ու պարտականությունները։ Ռուսաստանում բնակվող հայկական շրջանները բաժանվում են վեց հոգևոր թեմերի՝ Երևանի, Ղարաբաղի, Վրաստանի, Շամախիի կամ Շիրվանի, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի և Աստրախանի։ Յուրաքանչյուր թեմ ուներ իր առաջնորդը, վանքերն ու եկեղեցիները, դպրոցները, շարժական ու անշարժ գույքը և այլն։