«Հայկական մարզ»–ի խմբագրումների տարբերություն

չ
 
==Հայկական մարզի ստեղծումը և կառավարումը==
 
[[Թուրքմենչայի պայմանագիր|Թուրքմենչայի պայմանագրի]] վավերացումից ([[փետրվարի 10]], [[1828]]) հետո՝ [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում|Արևելյան Հայաստանը Ռուսաստանին]] միացնելու ժամանակ հայ ազնվականները [[Խաչատուր Լազարյան]]ը Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում, ըստ որի Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն՝ սեփական օրենքներով, զինանշանով և դրոշով, ինչպես նաև՝ սահմանապահ զորքով։ [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ եկեղեցին]] պահպանելու էր իր իրավունքները։
 
Լազարյանի նախագծի փոխարեն [[Նիկոլայ I]] Ռոմանով կայսեր [[1828]] թվականի [[մարտի 21]]-ի հրամանագրով, ստեղծվում է Հայկական մարզը <ref name="ReferenceA"/>։ Դրա մեջ մտել են [[Արևելյան Հայաստան]]ի այն տարածքները, որոնք Թուրքմենչայի պայմանագրով անցել էին Ռուսական կայսրությանը՝ [[Երևանի խանություն|Երևան]]ի և [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]] նախկին խանությունները և Օրդուբադի գավառը։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ [[Գյանջայի խանություն|Գյանջայի]] ([[Գանձակ]]) և [[Ղարաբաղի խանություն]]ները ([[Արցախ (նահանգ)|Արցախ]]), Շորագյալի ([[Շիրակ (գավառ)|Շիրակ]]) Բորչալուի ([[Լոռի]]) ու Ախալքալաքի ([[Ջավախք]]) գավառները դուրս են մնում Հայկական մարզի տարածքից։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ [[Վասպուրական]]ի արևելքը և [[Պարսկահայք]]ը մնացին շահական Պարսկաստանի կազմում։
[[Պատկեր:Bebutov.jpg|մինի|ձախից|Գեներալ ՎասիլիՎասիլ Բեհբութով<br />(Բարսեղ Հովսեփի Բեհբության)]]
Հայկական մարզի կենտրոն ընտրվեց [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում|Արևելյան Հայաստանի]] խոշորագույն քաղաքը՝ [[Երևան]]ը՝ շուրջ 13 հազար բնակչությամբ, որի կեսից ավելին հայեր էին։ Հայկական մարզի մյուս քաղաքներն էին [[Գավառ|Նոր Բայազետ]]ը՝ արևելքում՝ [[Սևան]]ա լճի ափին, և [[Նախիջևան]]ը՝ հարավում։ Նոր Բայազետը, այժմ՝ Գավառ, հիմնեցին Արևմտյան Հայաստանի [[Բայազետ]] և [[Ալաշկերտ]] գավառներից Սևանի ավազան տեղափոխված հայերը։ Որպես պատմամշակութային-հոգևոր կենտրոն՝ իր դերը չէր կորցնում [[Վաղարշապատ]]ը։ Նոր շունչ ստացան հայկական բնակավայրերը, հիմնվեցին նորերը։
 
Հայկական մարզի կառավարել է մարզային վարչության կողմից։ Դրա կազմում էին երկու ռուս զինվորական, [[հայ]] և մուսուլման բնակչությունից մեկական ներկայացուցիչ, երեք խորհրդական, որոնք վարում էին գործադիր, ֆինանսական, տնտեսական ու դատական գործերը։ Ընդ որում, մուսուլմանական բնակչությունը ներկայացվում էր ընդհանուր, սակայն իրականում կազմված էր [[թուրքեր]]ից, [[ադրբեջանցիներ|թաթար]]ներից, [[պարսիկ]]ներից ու [[քրդեր]]ից։ Հարկերի ու տուրքերի գանձումն իրականացնում էր հատուկ կոմիսարը։
 
[[1828]] թվականին Հայկական մարզի ղեկավարումը ստանձնել է գեներալ [[Ալեքսանդր Ճավճավաձե]]ն, որին փոխարինեց հայազգի իշխան, ծնունդով Թիֆլիսից գեներալ [[ՎասիլիՎասիլ Բեհբութով]]ը (Բարսեղ Հովսեփի Բեհբության)։ Հայկական մարզը բաժանված էր 5 գավառների, որտեղ հիմնվում են ոստիկանական վարչություններ և գավառային դատարաններ։ [[1833]]թ. վերանում է մարզային վարչության կոլեգիալ ղեկավարման ձևը, և լայն իրավունքներ են տրվում վարչության պետին։ Հիմնվում են ոստիկանական, դատական, ֆինանսական բաժիններ և հարկային վարչություն<ref>[http://www.findarmenia.com/arm/history/23/432/433 Հայաստանի ինքնավարության նախագիծը: Հայկական մարզը]</ref>։
 
==Տարածքը և բնակչությունը==
Անանուն մասնակից