«Նկարելուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ +ենթաբաժիններ
Տող 38.
=== Նկարելուկի այլ տեսակներ===
 
*==== '''«Գումարած-հանած» նկարելուկներ''' ====
 
Այս անվանումը նկարելուկն ստացել է այն պատճառով, որ այն կազմվում է գումարման և հանման մաթեմատիկական նշանների օգնությամբ՝ նախորդ բաղադրիչի անվանման տառերին ավելացնելով հաջորդի անվանման տառերը, կամ եղած տառերից հանելով հաջորդ բաղադրիչի անվանման տառերը: Օրինակ` նկարելուկ 7 ('''ԿԹԵԼ = ՁՈՒԿ - ՁՈՒ + ԹԱԿ - ԱԿ + ԵԼԱԿ - ԱԿ = ԵԼ'''):[[Պատկեր:nkareluk-6.jpg|thumb|640px|­­Նկարելուկ 7]]
 
 
*==== '''«Եգիպտական» նկարելուկներ''' ====
 
Սրանք նկարելուկի ամենից քիչ հանդիպող տեսակն են: Հին եգիպտական մեհենագրերի (հիերոգլիֆների) նման այդ նկարելուկներում տրվում են միայն բաղաձայն հնչյունները, ձայնավորները վերծանման ժամանակ դեն են նետվում, իսկ նրանց փոխարեն լուծողը պետք է ուրիշ ձայնավորներ տեղադրի՝ փորձելով ստանալ մտապահված արտահայտությունը: Սովորական նկարելուկների համեմատ այս նկարելուկը շատ ավելի պայմանական է, ուստի նրա վերծանման ժամանակ չափազանց մեծանում է ճիշտ կռահման նշանակությունը: Օրինակ` նկարելուկ 8-ում դուրս ենք գրում նկարելուկում եղած պատկերների անունները՝ '''ՄԵԽ, ԱԼԻՔ, ՈՒԼ, ԱՎԵՐԱԿ, ՈՒՍ, ԱՎԵԼ''' բառերը, որոնց ձայնավորները հեռացնելուց հետո մնում է '''ՄԽԼՔԼՎՐԿՍՎԼ''' տառաշարքը: Որոշակի դժվարությամբ կարելի է կռահել, որ այդ բաղաձայններով ծածկագրված է '''«ՄԻ ԽԵԼՔԸ ԼԱՎ Է, ԵՐԿՈՒՍԸ՝ ԱՎԵԼԻ»''' առածը:[[Պատկեր:nkareluk-7.jpg|thumb|640px|­­Նկարելուկ 8]]
 
 
*==== '''Նրբանկարելուկներ''' ====
 
Նկարելուկի բարձրակետը կազմում են նրբանկարելուկները: Դրանց թվին կարելի է դասել այն նկարելուկները, որոնք աչքի են ընկնում իրենց արտաքին տեսքով, լուծման անսպասելիությամբ և յուրօրինակությամբ: Ահա նման մի քանի օրինակներ: Նկարելուկ 9-ում պատկերված է '''ՉՈՐՍՈՒ''' բառը: Նկարելուկ 10-ում պետք է կռահել, որ անվի կենտրոնական շրջանագիծը ՕՂ է պատկերում (պատասխանը՝ '''ՕՂԱԿՈՒՄ'''): Նույն ձևով նկարելուկ 11-ում '''Ծ''' տառի ներսում պատկերված է '''Օ''' տառը ('''ՕԾՈՒՄ'''): Նկարելուկ 12-ում թեք (շեղ) գրված '''Բ'''-ն հուշում է '''ՇԵՂԲ''' պատասխանը: Եզակի է նկարելուկ 13-ը: Նրա առաջին բաղադրիչը որևէ նշանի նմանեցնելու և որևէ իմաստալի բառ ստանալու բոլոր փորձերը մատնվում են անհաջողության: Մինչդեռ պատասխանը հեշտությամբ ստացվում է, երբ գլխի ենք ընկնում, որ նշված բաղադրիչն ընդամենը '''Օ''' տառի ձախ կեսն է՝ '''կես օ:''' Այսինքն՝ նկարելուկի պատասխանն է '''ԿԵՍՕՐ''' բառը: Համարյա նման սկզբունքով է կազմված նկարելուկ 14-ը: Հիշելով, որ 50 քառ. մետրը '''ԱՐ'''-ի (այսինքն՝ 100 քառ. մետրի) կեսն է, ստանում ենք նկարելուկի պատասխանը՝ '''ԿԵՍԱՐ''': Նկարելուկ 15-ում ընդամենը երկու տառի միջոցով գաղտնագրված է 10-տառանի մի բառ. պատասխանն ստացվում է երկու չպատկերված, բայց պատասխանում կարդացվող բառամասերի շնորհիվ ('''ԹԱՐՍ''' և '''ՏԱԿ''')՝ '''թարս ՈՒ՝ Շ-ի տակ''', այսինքն՝ '''ԹԱՐՍՈՒՇԻՏԱԿ'''։ Մաթեմատիկական աստիճանի գաղափարն է կիրառված նկարելուկ 16-ում, որը վերծանվում է այսպես. '''Հ-ի Ն աստիճան''', այսինքն՝ '''ՀԻՆ ԱՍՏԻՃԱՆ'''։ Հետևյալ երկու նկարելուկներում կիրառված է գույն. նկարելուկ 17-ի պատասխանն է '''ՁԿԱՆ ԱՉՔ''' ('''Ձ''' + կանաչ '''Ք'''), նկարելուկ 18-ինը` '''ԿԱՐՄԻՐ ԳԻՆԻ''' (կարմիր '''Գ'''-ին` '''Ի'''):