«Կաքավ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (28) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Վիքիֆիկացում}}Կաքավները[[Պատկեր:Perdix_perdix_(Marek_Szczepanek).jpg|thumb]]'''Կաքավներ''' հավանմանների կարգի [[փասիանների ընտանիքիընտանիք|փասիանների թռչուններընտանիքի]] են։թռչուններ։ Առավել տարածված են սպիտակ, անապատային, տունդրային, մոխրագույն կաքավները և քարակաքավը։ Վերջին 2 տեսակները հանդիպում են նաև ՀՀ շատ վայրերում։
Մոխրագույն կաքավը նստակյաց է, տարածված։ Հիմնականում հանդիպում է [[լեռնատափաստաններ|լեռնատափաստաններում]], քարակույտերի և թփուտների մեջ։ Մարմնի երկարությունը 29-31 սմ է, կենդանի զանգվածը՝ 350-600 գ։ Արտաքինից նման է լորի։ Մարմինը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ մոխրագույն։ Փորին կա սևավուն բիծ։ Հաճախ բնադրում են խոտառատ դաշտերում և ցանքատարածքների եզրամասերում։ Դնում են 10-20 ձու։ Թխսակալում է էգը 24-25 օր։ Աղվամազոտ ձագերի գույնը շրջապատից գրեթե չի տարբերվում։ Կաքավներն ապրում են զույգերով, իսկ ուշ աշնանը կազմում են ոչ մեծ երամներ և աստիճանաբար շարժվում դեպի ձմեռանոցներ։
Քարակաքավը բնադրող-չվող է, քիչ տարածված։ Մեծ քանակով պահպանված է [[Եղեգնաձոր|Եղեգնաձորում]] և Վայքում։[[Վայք|Վայքում]]։ Բնակվում է քարքարոտ սարալանջերին՝ ժայռագոյացությունների հարևանությամբ, կիսաանապատներում ու չոր լեռնատափաստաններում, նաև գետերի ու առվակների մոտ։ Թվաքանակը նվազում է հարավից հյուսիս։
Մարմնի երկարությունը 45-54 սմ է, կենդանի զանգվածը՝ 2,5 կգ։ Մարմինը վերևից դարչնամոխրագույն է, կողքերը՝ բաց դեղնավուն-սպիտակ, կարմրագույն- դարչնագույն լայն շերտերը՝ սև ուղղահայաց զոլերով։
Բնադրում է թփուտներում և խիտ խոտաբույսերի մեջ։ Դնում է 8-20 ձու։ Թխսակալում է էգը՝ 28-30 օր։ Ձագերը հայտնվում են հունիսին, ինքնուրույն թռչողները՝ օգոստոսի վերջից սեպտեմբեր։ Հանդիպում են փոքր երամներով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կաքավ» էջից