«Վիգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
'''Վիգեր''' ('''Whigs'''), [[անգլիա]]կան քաղաքական [[կուսակցություն]] 17-19-րդ դարերում։ Առաջացել է 17-րդ դարի 70-ական թվականների վերջին, որպես բուրժուականացած արիստոկրատիայի, խոշոր առևտոուր ու ֆինանս, բուրժուազիայի շահերն արտահայտող խմբավորում, որը դեմ էր թագավորական բացարձակ պետության վերականգնմանը։ 1688-1689 թվականի պետության հեղաշրջումից հետո անցել են իշխանության գլուխ։ Վիգերի օրոք ուժեղացել է պառլամենտական կաշառակերությունը, պետության գույքի հափշտակումը, [[հող]]երի զավթումը [[Իռլանդիա]]յում և այլն։ [[1714]]-[[1762]] թվականներին վիգերը վերստին կառավարող կուսակցություն էր։ 18-րդ դարի 60-80-ական թվականներին, քաղաքական ուժերի բարդ վերախմբավորման ընթացքում, վիգերի մի մասը մտել է տորի կուսակցության մեջ։ Տորիների հետ հերթագայելով իշխանության ղեկի մոտ՝ վիգերը․ վարել են հակաբանվորական քաղաքականություն, ձգտել ճնշել չարտիստական շարժումը։ 19-րդ դարի․ կեսին վիգերը, միավորվելով բուրժուական այլ քաղաքական խմբերի հետ, վերակազմավորվել են որպես [[Մեծ Բրիտանիա]]յի լիբերալ կուսակցություն։ {{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կուսակցություններ այբբենական կարգով]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վիգեր» էջից