«Վասիլի Վասիլակե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Վասիլի Կոնստանտինովիչ Վասիլակե''' ({{lang-ro|Vasile Vasilache}}, 4 հուլիսի, 1926, Ունցեշտի, Բոլի նահանգ, Բես...»:
(Տարբերություն չկա)

14:43, 29 Մարտի 2015-ի տարբերակ

Վասիլի Կոնստանտինովիչ Վասիլակե (ռումիներեն՝ Vasile Vasilache, 4 հուլիսի, 1926, Ունցեշտի, Բոլի նահանգ, Բեսարաբիա — 8 հուլիսի, 2008, Քիշնև, Մոլդովա), մոլդովացի գրող, թարգմանիչ, սցենարիստ, խմբագիր:

Կենսագրություն

Վասիլե Վասիլակեն ծնվել է գյուղացու ընտանիքում Ունցեշտի գյուղում (ներկայում՝ Մոլդովայի Ունգենի շրջան):

Գյուղական դպրոցն ավարտելուց հետո՝ 1938—1944 թվականներին սովորել է Յասիի լրացուցիչ գիտությյունների լիցեյում:

Որպես ուսուցիչ աշխատել է Ունցեշտիում, իսկ 1949-1958 թվականներին սովորել է Քիշնևի Իոն Կրյանգեի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Ապա որպես ուսուցիչ աշխատել է Չետիրենում: 1958 թվականից աշխատել է որպես լրագրող, եղել է «Մոլդովայի մշակույթը», ապա «Նիստրու» թերթերի խմբագիրը:

1962—1964 թվականներին սովորել է Մոսկվայի սցենարիստների ու ռեժիսորների բարձրագույն կուրսերում: 1965—1971 թվականներին եղել է «Մոլդովա-ֆիլմ» ստոիդիայի կոլեգիայի անդամ ու խմբագիր: Մոլդովայի Գրողների միության անդամ է 1965 թվականից:

1993 թվականից մինչ 1995 թվականը եղել է «Կոլումնա» ամսագրի խմբագիրը: Համագործակցել է «Սոցիալիստական Մոլդավիա», «Մոլդովայի ուսուցիչ» և «Լենինյան կայծ» հրատարակչությունների հետ:

Վասիլի Վասիլակեն պարգևատրվել է Հանրապետության շքանշանով (1996):

Մահացել է 2008 թվականի հուլիսի 8-ին: Թաղված է Քիշնևի Կենտրանական (Հայկական) գերեզմանատանը:

Վասիլի Վասիլակեի անվամբ է կոչվել Քիշնևի տեսական լիցեյը:

Ստեղծագործությունը

Վասիլե Վասիլակեն Մոլդովայի ամենականավոր արձակագիրներից մեկն է: Նրա ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել էն 1954 թվականին, իսկ 1961 թվականին հրատարակել է իր առաջին «Տրիշկա» արձակ ժողովածուն երեխաների համար և «Răsărise un soare în vie» («Արևը ծագեց խաղողի այգու վրա») ժողովածուն:

Վասիլե Վասիլակեն 1964 հրատարակեց «Două mere ţigance» («Գնչուական երկու խնձոր») նովել, իսկ 1966 թվականին՝ «Povestea cu cocoşul roşu» («Կարմիր աքաղաղի հեքիաթը») վեպը:

Ընտրյալ երկեր

  • Trişca (1961),
  • Două mere ţigance (1964),
  • Tăcerile casei aceleia (1970),
  • Elegie pentru Ana-Maria (1983),
  • Mama-mare, profesoară de istorie (1989),
  • Navetista şi pădurea (1989),
  • Surâsul lui Vişnu (1993)
  • Povestea cu cocoşul roşu (1996),

Ռուսերեն՝

  • Элегия для Анны-Марии,
  • На исходе четвертого дня,
  • Набросок на снегу,
  • Алба, отчинка моя…
  • Сказка про белого бычка и пепельного пуделя и др.

Ռուսերենից թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Վասիլի Շուկշինի, Վալենտին Ռասպուտինի ստեղծագործությունները, չեխերենից՝ Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը, ինչպես նաև բուլղարարենից թարգմանել է Ալեկո Կոնստանտինովի «Բայ Գանիու» ստեղծագործությունը:

Արտաքին հղումներ