«Տիեզերքի ընդլայնում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
Տող 1.
'''Տիեզերքի ընդլայնում''', տիեզերքի ամբողջ մասշաբով տիեզերական [[տարածություն|տարածության]] գրեթե համասեռ և իզոտրոպ ընդլայման երևույթ ժամանակի մեջ, որը Երկրից դիտողին երևում է որպես տիեզերական [[կարմիր շեղում]]։
 
Համաձայն ժամանակակից տիեզերաբանական մոդելի՝ տիեզերքն առաջացել է այսպես կոչված [[Մեծ պայթյուն]]ի հետևանքով, որից էլ սկսվել է տիեզերքի ընդլայնումը<ref>Feuerbacher, B.; Scranton, R.։ «Evidence for the Big Bang»։ TalkOrigins։</ref><ref>Wright, E.L. ։ «What is the evidence for the Big Bang?»։ Frequently Asked Questions in Cosmology։UCLA։</ref> (կամ ընդարձակումը)։ Այսինքն՝ մենք ապրում ենք լայնացող, ընդարձակվող Տիեզերքում ([[Մետագալակտիկա]]յում)։ Տիեզերքի ընդարձակումը ապացուցվում է [[կարմիր շեղում]]ով։ Ժամանակակից ֆիզիկան կարմիր շեղումը կարող է բացատրել միայն [[Դոպլերի էֆեկտ]]ով։
 
=== Մեծ պայթյունի հիպոթեզ===
Համաձայն [[Տիեզերագիտություն|տիեզերաբանական]] ուսումնասիրությունների, տիեզերքն առաջացել է աննկարագրելի Մեծ պայթյունից, որի ուժը ստիպում է այն կազմող բոլոր նյութական զանգվածներին անընդհատ հեռանալ միմյանցից՝ չնայած նրանց միջև առկա [[գրավիտացիա|ձգողության ուժին]]։
 
Մեծ պայթյունի կամ տաք տիեզերքի գաղափարն առաջին անգամ արտահայտել է ամերիկացի ֆիզիկոս, ազգությամբ ռուս [[Գեորգի Գամով]]ը՝ 1948 թվականին։ Ըստ այս տեսության, տիեզերքի [[նյութ]]ը անհավանական [[խտություն|խիտ]] և [[ջերմաստիճան|տաք]] էր, սկզբնական ջերմաստիճանը հասնում էր մի քանի միլիարդ աստիճանի։ Սակայն հետագայում այդ նյութը ընդարձակվելով, սկսել է սառչել։ Տիեզերքի ընդարձակման հետ նյութը, [[լույս]]ն ու [[ճառագայթում]]ը ավելի ու ավելի են նոսրացել։ Մեծ պայթյունից մոտավորապես միլիարդ տարի անց [[գազ]]ի հսկա ամպերը սկսել են սեղմվել իրենց կենտրոնների շուրջը, և յուրաքանչյուր ամպ վերածվել է [[գալակտիկա]]յի։