«Վիեննայի վեհաժողով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, ձևաչափ
Տող 1.
[[Պատկեր:CongressVienna.jpg|մինի|Վիեննայի վեհաժողովի մասնակիցները|250px]]
'''Վիեննայի վեհաժողով''', համաեվրոպական վեհաժողով, որտեղ որոշվեցին Եվրոպայի պետությունների սահմանները։ Իր ընդգրկմամբ նախադեպը չունեցող Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 [[կայսր]], 4 [[թագավոր]], 2 [[թագաժառանգ]] և 215 [[իշխանական տուն|իշխանական տների]] ղեկավարներ։ Այստեղ հավաքվել էր 450 [[դիվանագետ]]։ Այն ավարտեց եվրոպական տերությունների կոալիցիաների պատերազմները նապոլեոնյան [[Ֆրանսիա]]յի դեմ։ Տեղի է ունեցել Վիեննայում [[1814]] թվականի սեպտեմբերից [[1815]] թվականի հունիսը։ Վիեննայի կոնգրեսին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների (բացի [[Թուրքիա]]յից) 216 ներկայացուցիչներ։ Կոնգրեսում առաջատար դեր էին խաղում [[Ռուսաստան]]ը, [[Ավստրիա]]ն և [[Անգլիա]]ն։
 
Բանակցությունները հաճախ ընդհատվում էին պարահանդեսներով, ներկայացումներով, որսով։ «''Պարող վեհաժողով''»՝ այդպես է այն մնացել բոլորի հիշողության մեջ։ Պայմանագրերը մշակվում էին առանձին աշխատանքային խմբերում։
Տող 8.
Վեհաժողովի մասնակիցները գտնում էին, որ [[Ֆրանսիական հեղափոխություն]]ը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշեցին վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։ Դա վերաբերում էր առաջին հերթին [[Ֆրանսիա]]յին։ Վերականգնվեցին նաև նրա մինչհեղափոխական սահմանները։
 
Վիեննայի կոնգրեսի կարևորագույն խնդիրներն էին [[Ֆրանսիական մեծ հեղափոխություն|Ֆրանսիական մեծ հեղափոխությամ]]բ և նապոլեոնյան պատերազմների ժամանակ վերացված ֆեոդալական, միապետական կարգերի վերականգնումը, մի շարք տապալված դինաստիաների վերահաստատումը, պայքարը ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժումների դեմ, դաշնակից տերությունների հաղթանակի ամրապնդումը, Ֆրանսիայում նապոլեոնյան վարչակարգի վերականգնումը կանխելու և Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատեազմներից ապահովագրելու ամուր երաշխիքների ստեղծումը, հաղթողների տերիտորիալ հավակնությունների բավարարումը և [[Եվրոպա]]յում նոր պետական սահմանների հաստատումը։
 
Կոնգրեսի նիստերի ժամանակ, [[Էլբա]] կղզի աքսորված [[Նապոլեոն]]ը, [[1815]] թվականի [[մարտի 1]]-ին անսպասելիորեն ափ իջավ [[Ֆրանսիա]]յում և հաղթարշավով սկսեց առաջանալ դեպի [[Փարիզ]] Կոնգրեսի մասնակիցները Նապոլեոնի դեմ անհապաղ ստեղծեցին նոր, յոթերորդ կոալիցիան։
 
[[Վաթեռլոոյի ճակատամարտ]]ից մի քանի օր առաջ, [[1815]] թվականի [[հունիսի 9]]-ին, [[Ռուսաստան]]ը, [[Պրուսիա]]ն, [[Ավստրիա]]ն, [[Անգլիա]]ն, [[Ֆրանսիա]]ն, [[Իսպանիա]]ն, [[Շվեդիա]]ն և [[Պորտուգալիա]]ն ստորագրեցին 121 հոդվածներից և 17 առանձին հավելվածներից բաղկացած Վիեննայի կոնգրեսի գլխավոր եզրափակիչ պայմանագիրը։ Վիեննային կոնգրեսովով Ֆրանսիան զրկվեց բոլոր տերիտորիալ նվաճումներից։ [[Բելգիա]]ն և [[Հոլանդիա]]ն միավորվեցին Նիդերլանդական թագավորության մեջ, որը Պրուսիայի և Ավստրիայի հետ պետք է դառնար «պատնեշ» ընդդեմ Ֆրանսիայի։ Նապոլեոնի նախկին դաշնակից [[Դանիա]]յից, անջատվեց [[Նորվեգիա]]ն և միացավ [[Շվեդիա]]յին։ Դանիան ստացավ [[Շլեզվիգ]]ը և գերմանական [[Հոլշտայն]]ը։
 
Վիեննայի կոնգրեսը չեզոք պետություն հռչակեց 19 կանտոններից (շրջաններից) բաղկացած Շվեյցարիայի կոնֆեդերացիան։ [[Լեհաստան]]ը կրկին ենթարկվեց քաղաքական մասնատման՝ բաժանվելով [[ցարական Ռուսաստան]]ի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ [[Կրակով]]ը հռչակվեց «անկախ քաղաք»։
 
Գերմանիան մնաց 38 ինքնուրույն պետություններից բաղկացած երկիր։ Գերմանական պետություններից և Ավստրիական տիրույթների մի մասից ստեղծվեց Գերմանական միությունը՝ Ավստրիայի գերիշխանության ներքո։
Տող 20.
Վիեննայի կոնգրեսը ամրապնդեց նաև [[Իտալիա]]յի քաղաքական մասնատվածությունը։ [[Ապենինյան թերակղզի|Ապենինյան թերակղզում]] պահպանվեցին 8 իտալական պետություններ։ Իտալիայի հարավ-արևմուտքում վերականգնվեց [[Սարդինական թագավորություն]]ը ([[Պիեմոնտ]]ը)․ նրան միացվեցին [[Սավոյան]] ու [[Նիցցա]]ն։ Նշանակալիորեն ընդլայնվեց [[Պրուսիա]]յի տարածքը։ Լեհական հողերից նրան մնացին [[Պոզնան]]ը, [[Գդանսկ]]ը (Դանցիգը) և [[Տորուն]]ը, [[Սաքսոնիա]]յի տարածքի գրեթե կեսը, տնտեսապես զարգացած [[Հռենոսյան մարզ]]ը և [[Վեստֆալիա]]ն։ Ավստրիան, լեհական հողերից բացի, ստացավ Արևմտյան [[Ուկրաինա]]ն (Դալիցիան) և [[Տեռնոպոլ]]ի շրջանը, հաստատվեց նաև իտալական հողերում (նրան անցան [[Լոմբարդիա]]ն և նախկին [[Վենետիկ]]ի հանրապետության տարածքը, որով և իր գերիշխանությունը հաստատեց [[Ադրիատիկ ծով]]ում)։
 
Իտալական [[Պարմա]], [[Մոդենա]], [[Տոսկանա]] դքսություններում գահ բարձրացան [[Հաբսբուրգներ]]ի դրածոները, որոնք դաշնակցային պայմանագրերով կապվեցին Ավստրիայի հետ։ Հաբսբուրգների փաստական գերիշխանությունը տարածվեց Իտալիայի վրա, բացառությամբ՝ [[Աարդինական թագավորություն|Աարդինական թագավորության]]։
 
Վիեննայի կոնգրեսում նշանակալի տերիտորիալ ձեռքբերումներ ունեցավ ցարական Ռուսաստանը։ Նախկին [[Վարշավա]]յի դքսության մեծ մասը, որն անվանվեց «Լեհական թագավորություն», անցավ Ռուսաստանին։ Ռուսաստանը ստացավ նաև [[Ֆինլանդիա]]ն ու [[Բեսարաբիա]]ն։
 
Անգլիան ամրապնդեց իր առևտրական ու ծովային գերիշխանությունը և պահպանեց Հոլանդիայից ու Ֆրանսիայից զավթած գաղութների ու ծովային հենակետերի մի մասը ([[Սալթա]]ն՝ [[Միջերկրական ծով]]ում, [[Հոնիական կղզիներ]]ը, [[Կապի գաղութ]]ը Աֆրիկայի հարավում և [[Ցեյլոն |Ցեյլոն կղզին]])։
 
Վիեննայի կոնգրեսի եզրափակիչ պայմանագրի հատուկ հոդվածները վերաբերում էին միջազգային հարաբերությունների տարբեր հարցերի։ Պայմանագրին կցվեցին մի շարք հավելվածներ։ Վիեննայի կոնգրեսի հետադիմական որոշումների հետևանքով Լեհաստանը չորրորդ անգամ բաժանվեց։ Ամրապնդվեց Գերմանիայի և Իտալիայի քաղաքական մասնատվածությունը։ Այդ երկրներում իր փաստական գերիշխանությունը հաստատեց Ավստրիան։ Վիեննայի կոնգրեսի ամրապնդեց նապոլեոնյան պատերազմների վերջում ստեղծված ուժերի նոր հարաբերակցությունը, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ցարական Ռուսաստանի և [[Մեծ Բրիտանիա]]յի առաջատար դերը, որը պահպանվեց մի քանի տասնամյակ։ Որպես Վիեննայի կոնգրեսի պայմանագրի լրացուցիչ ակտ [[1815]] թվականիի [[սեպտեմբերի 26]]-ին ստեղծվեց [[Սրբազան դաշինք]]ը։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Համաշխարհային պատմություն]]
[[Կատեգորիա:Եվրոպայի պատմություն]]