«Սպունգներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (22), ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
չ կետադրական, ձևաչափ
Տող 17.
* [[Վեցճառագայթանի սպունգներ]] (''Hexactinellida'')
}}
'''Սպունգներ''' ({{lang-lat|Porifera կամ Spongia}}), բազմաբջիջ [[անողնաշարավոր կենդանիներ]]ի պարզագույն տիպ է։ Ներկայումս հայտնի է սպունգների շուրջ 5000 տեսակ՝ տարածված գլխավորապես ծովերում և օվկիանոսներում։ Ունի 3 դաս՝ [[կրային սպունգներ]], [[վեցճառագայթանի սպունգներ]] և [[սովորական սպունգներ]]։ Մարմնի բարձրությունը մի քանի մմ-ից մինչև 1.5 մ է։ Ջրային, նստակյաց կենսակերպի կենդանիներ են։
 
Տիպիկ սպունգները ունեն [[գլան]]ի կամ գավաթի ձև։ Մակերևույթին կան բազմաթիվ ծակոտիկներ, որոնք հաղորդակցվում են մարմնի պատերում գտնվող խողովակների հետ։ Իսկական [[հյուսվածք]]ներ և [[օրգաններ]] չունեն։ Երկշերտ են։ Բջիջների արտաքին շերտը կազմված է տափակ [[էպիթել]]ից, ներքինը՝ հատուկ մտրակաօձիքավոր (խոանոցիտներ) բջիջներից։ Ներքին շերտում կան նաև բջիջներ, որոնք կարողանում են [[կեղծ ոտիկներ]]ի միջոցով որսալ օրգանական մնացորդներն ու մարսել։ Շերտերի միջև գտնվում է դոնդողանման, ոչ բջջային [[մեզոգլեա]]ն։
 
Համարյա բոլոր սպունգները ունեն սիլիկահողային, կրային ասեղներից կամ սպիտակուցային թելիկներից կազմված կմախքային գոյացություններ։ Խոանոցիտների մտրակների համաձայնեցված շարժումների շնորհիվ ջուրը մտնում է սպունգների ծակոտկիները և անցնելով խողովակների համակարգով դուրս է գալիս։ Ջրի հետ թափանցում են սննդի մասնիկները ([[դետրիտ]], [[նախակենդանիներ]], [[բակտերիաներ]] և այլն) և դուրս գալիս նյութափոխանակության արգասիքները։
 
Սպունգները [[նյարդային բջիջ]]ներ չունեն և արտաքին գրգիռներին թույլ են արձագանքում։ Սպունգների մեծամասնությունը ապրում է գաղութներով։ [[Բողբոջում|Բողբոջման]] հետևանքով առաջացած օրգանիզմները սովորաբար չեն անջատվում և աստիճանաբար գոյանում են մեծ քանակությամբ անհատներից կազմված, տարբեր ձևի խոշոր գաղութներ։
 
Սովորաբար [[հերմաֆրոդիտ]] են։ Բազմանում են սեռական և անսեռ եղանակներով։ Գործնական նշանակությունը չնչին է։ Որոշ տեսակներ օգտագործվում են տեխնիկական, բժշկական և կոսմետիկական նպատակներով։
Տող 29.
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Կենդանիների տիպեր]]