«Սահմանում»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական, ձևաչափ
չ (կետադրական, ձևաչափ)
'''Սահմանում''', դեֆինիցիա (լատիներեն definitio), հասկացության բովանդակության բացահայտումը այդ հասկացության մերձավորագույն սեռի և տեսակային տարբերության մատնանշման միջոցով։ Այն [[հասկացություն]]ը, որի բովանդակությունը բացահայտվում է, կոչվում է սահմանվող հասկացություն, իսկ այն, որով բացահայտվում է սահմանող հասկացություն։ Սահմանման առավել կարևոր կանոններն են՝
 
ա․ Սահմանումը պետք է լինի համաչափ, այսինքն՝ սահմանվող և սահմանող հասկացությունների ծավալները պետք է լինեն հավասար (հակառակ դեպքում ստացվում է սխալ լայն կամ նեղ Սահմանում),
 
բ․ Սահմանման մեջ չպետք է լինի շրջապտույտ, այսինքն՝ սահմանող հասկացությունը պետք է անկախ լինի սահմանվողից (հասկացությունը չպետք է սահմանվի ինքն իր միջոցով)։
 
Սահմանմանն առանձնապես խստիվ պահանջներ են ներկայացվում [[մաթեմատիկա]]յում, առհասարակ դեդուկտիվ [[գիտություն]]ներում։ Սահմանման, սեղմ ձևով ներկայացնելով տվյալ հասկացությամբ նշվող օբյեկտի սահմանումը, դրանով իսկ տալիս է անհրաժեշտ ու բավարար չափանիշ ամեն մի օբյեկտ տվյալ դասի մեջ ներառելու կամ նրանից բացառելու համար։ Լինելով տվյալ օբյեկտի (առարկաների դասի) գիտության ճանաչողության արդյունքների [[ամրագրում]]ը՝ սահմանումը միաժամանակ դառնում է հենակետ ճանաչողության հետագա զարգացման համար։ Գիտության մեջ սահմանման որոշ յուրահատուկ դրսևորումներ, ինչպես նաև սահմանման որոշ [[գործողություն]]ներ ընդունված է անվանել սահմանման տեսակներ։ Երբ որպես տեսակային տարբերություն նշվում է օբյեկտի ծագումը, սահմանում կոչվում է գենետիկական (ծագումնաբանական) սահմանում (բնագիտության մեջ՝ օպերացիոնալ սահմանում, որի դեպքում նշվում են հասկացության առարկայի ստացման համար մտային կամ ռեալ գիտափորձի մեջ կատարվող գործողությունները և ընթացակարգը), որը դեդուկտիվ գիտություններում իրացվում է որպես ինդուկտիվ և ռեկուրսիվ։ Երբ հասկացությունը սահմանվում է հավասարության տիպի հարաբերության հիման վրա, դա կոչվում է սահմանում վերացարկման միջոցով։ Կոնկրետ բառի (ընդհանրապես նշանային արտահայտության) նշանակության բացահայտումը կոչվում է նոմինալ (անվանական) սահմանում, որի հետ հարաբերության մեջ սովորական սահմանում կոչվում է ռեալ սահմանում։ Նոմինալ սահմանմանը ժամանակակից տրամաբանության մեջ համապատասխանում են իմաստաբանական Սահմանում և շարահյուսական սահմանում։ Վերջինս (լայն իմաստով) կարելի է դիտել նաև որպես ծագումնաբանական սահմանման ենթատեսակ։ Այն գործողությունը, որի միջոցով հասկացության սահմանման փոխարեն մատնանշվում է (խոսքային կամ ոչ խոսքային միջոցներով) այդ հասկացությամբ նշվող օբյեկտը (հասկացության ծավալը), կոչվում է օստենսիվ սահմանում։
 
Տարբերվում են նաև բացահայտ և անբացահայտ, ոչ պրեդիկատիվ և այլ սահմանումներ։ Անբացահայտ սահմանման դեպքում (կարևորագույն տեղ ունի ձևական տեսություններում, հատկապես [[մաթեմատիկա]]յում) ոչ թե ուղղակիորեն «տրվում է» հասկացության օբյեկտը, այլ ձևակերպվում են նրա հետ գործառության որոշակի կանոնները։ [[Հայ]] հին մտածողներից սահմանման հարցերով զբաղվել են [[Ղուկաս Վանանդեցի]]ն, [[Սիմեոն Ջուղայեցի]]ն, [[Հովհաննես Ջուղայեցի]]ն, [[Հովհան Որոտնեցի]]ն և ուրիշներ, առավել հանգամանորեն՝ [[Դավիթ Անհաղթ]]ը, ըստ որի «սահմանումը հակիրճ խոսք է, որը բացահայտում է ենթակա իրի [[բնություն]]ը»։
274 415

edits