«Ոսկրոտ ձկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Lilitik22 տեղափոխեց էջը «Ոսկրոտ ձկներ»-ից «Ոսկրային ձկներ»
չ կետադրական, ձևաչափ
Տող 2.
'''Ոսկրոտ ձկներ''' (Teleostei), ձկների վերնակարգ ընդգրկում է մոտ 40 կարգ։ Մարմնի երկարությունը 1 սմ-ից (որոշ մանրաձկներ) մինչև 5 մ ([[Լոքոյաձկներ|լոքո]]ներ են) է։ [[Կմախք]]ը [[Ոսկոր|ոսկր]]ային է, ողները երկգոգավոր։ Դանգի ոսկրերը լավ են զարգացած։ Մարմինը պատված է ոսկրային թեփուկներով, որոշ տեսակներինը թեփուկներից զուրկ է։ Մեծ մասն ունի աորտայի կոճղեզ, ավելի հնագույն տեսակները պահպանել են զարկերակային կոն։ Ոսկրոտ ձկներ առաջացել են միջին տրիասում, այժմ ծաղկման են հասել։ Ոսկրոտ ձկներին են պատկանում ժամանակակից ձկների տեսակների մոտ 90%-ը։ Տարածված են բոլոր ջրամբարներում, որտեղ կարող են ապրել ձկները։ Բաժանասեռ են, միայն մի քանի տեսակներ հերմաֆրոդիտ են։ Բեղմնավորությունը արտաքին է, որոշ ոսկրոտ ձկներ կենդանածին են։ Բուսակեր են, կան և կենդանական կերով սնվողներ և [[մակաբույծ]]ներ։ Ոսկրոտ ձկներին են պատկանում արդյունագործական համարյա բոլոր ձկները (համաշխարհային որսի 98%֊ը)։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ձկներՁկներ]]