«Շատրվան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
Տող 1.
[[Պատկեր:Fontaine de Trevi 1.JPG|350px|մինի|Շատրվան Հռոմում]]
 
'''Շատրվան''', ճարտարապետության մեջ՝ կառույց, որը [[ավազան]]ի համալիրում հիմք է ցայտող կամ հոսող [[Ջուր|ջրի]] շիթերի համակարգերի համար։ Ջրի շիթի զուգակցումը ճարտարապետական, քանդակագործական տարրերի և կանաչապատման հետ լայնորեն օգտագործվել է պարտեզա-պուրակային արվեստում և քաղաքային անսամբլներում։ Շատրվաններ կառուցվել են անտիկ, միջնադարյան, արևմտաեվրոպական [[քաղաք]]ներում, [[Արևելք]]ի երկրներում։ Շատրվանի համալիրներ կան [[Ֆրանսիա]]յում ([[Վերսալ]]), [[Իտալիա]]յում ([[Հռոմ]], [[Ֆլորենցիա]]), [[Ռուսաստան]]ում ([[Պետերգոֆ]])։ Հին և միջնադարյան [[Հայաստան]]ում արքունական և իշխանական պալատներին կից կառուցվել են ջրավազաններ՝ շատրվաններով, որոնց մասին պահպանվել են միայն գրավոր տեղեկություններ։ Շատրվաններ կային նաև Հայաստանի օտար կառավարիչների պալատներում։ Խորհրդային շրջանում շատրվանի կառուցումն ընդունել է քաղաքաշինությանը համապատասխան ընթացք։
 
== Շատրվաններ Հայաստանում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շատրվան» էջից