«Շաղգամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, ձևաչափ
Տող 3.
 
[[Պատկեր:Malselvneper.JPG|մինի|ձախից]]
Արմատապտուղը պարունակում է 8,5—16,9% չոր նյութեր (կեսը՝ շաքարներ), С (22— 73 մգ%), Bi, B2 [[վիտամին]]ներ, կարոտին, հանքային աղեր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, մանանեխի յուղ, վերջինս պայմանավորում է Շաղգամի յուրահատուկ հոտն ու համը։ Արմատապտղի միսը հյութալի է, կեղևը՝ սպիտակ կամ դեղին, վերևի մասում՝ կանաչավուն, մանուշակագույն, կլոր տափակավունից մինչև երկարավուն ձևի։ Շաղգամ օգտագործվում է սննդի մեջ թարմ, խաշած, խորոված վիճակում։ Շաղգամը լավ է աճում խոնավ, ավազա-կավային և կավավազային բերրի հողերում։ Սերմերը ծլում են 2-3 °C-ում։
 
Ցանքերը սնուցում են [[ֆոսֆորական պարարտանյութեր|ֆոսֆորական]], [[կալիումական պարարտանյութեր]]ով՝ 10-15 կգ/հւս ազդող նյութի հաշվով, փխրեցնում են հողերը, կատարում նոսրացում՝ թողնելով միջբուսային տարածություն 6-8 սմ։ Բերքը հավաքում են [[ցրտահարություն]]ներից առաջ։ ԽՍՀՄ-ում, այդ թվում նաև ՀԽՍՀ-ում, շրջանացված սորտերից են՝ Պետրովսկայան, Մայսկայան, Սամարկանդսկայան, Միլանսկայա բելայան են։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շաղգամ» էջից