«Մոծակներ»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական, ձևաչափ
չ (կետադրական, ձևաչափ)
== Կենսակերպ ==
[[Բարեխառն]] գոտում մոծակները սովորաբար ակտիվ են [[մայիս|մայիսից]]ից [[օգոստոս|օգոստոսը]]։ը։ Եթե ձմռանն առատ ձյուն է գրանցվել, վաղ սկսած գարունը բավականին տաք է և չափավոր խոնավ, ապա մոծակները կարող են հայտնվել ապրիլից։
 
Ինչպես բոլոր [[երկթևանիներ|երկթևանի]] միջատները, մոծակները ունեն զարգացման 4 փուլ՝ [[ձու]], [[թրթուր]], [[հարսնյակ]] և հասուն առանձնյակ ([[իմագո]])։ Այս բոլոր փուլերը, բացի հասուն առանձնյակից, անցնում են ջրային միջավայրում։ Ապրելով ջրում՝ մոծակի թրթուրները և հարսնյակները, շնչում են մթնոլորտային օդով՝ ջրի մակերևույթի մոտ գտնվող շնչառական խողովակների շնորհիվ։ Մոծակների թրթուրները՝ [[ֆիլտրատորներ|ֆիլտրատորները]]ը և [[քերիչներ|քերիչները]]ը, սնվում են ջրային միկրոօրգանիզմներով։ Հասուն առանձնյակի սնունդը հաճախ երկակի է՝ մոծակների տարբեր տեսակների էգերի մեծամասնությունը սնվում են [[ողնաշարավորներ|ողնաշարավորների]]՝ի՝ [[կաթնասուններ|կաթնասունների]]ի, [[թռչուններ|թռչունների]]ի, [[սողուններ|սողունների]]ի և [[երկկենցաղներ|երկկենցաղների]]ի արյամբ, իսկ արուները՝ առանց մոծակների տեսակների բացառության, սնվում են ծաղկավոր բույսերի [[նեկտար|նեկտարներով]]։ներով։ ''Toxorhynchitinae'' ենթաընտանիքի ներկայացուցիչները ունեն [[գիշատիչ]] թրթուրներ, այն դեպքում, երբ հասուն առանձնյակները (և՛ արուները, և՛ էգերը) սնվում են բացառապես նեկտարով։
 
Ամռանը արյունածուծ մոծակների հասուն էգերը հանդիպում են ինչպես բնության մեջ ճահճացած և խոնավ վայրերում, այնպես էլ կենդանիների տարածքում, մարդու բնակավայրում՝ պատերին, պատուհաններին, ստվերոտ վայրերում։ Ձմռանը դրանց կարելի է հանդիպել անասնավայրերում, տաք նկուղներում, այլ շինություններում, որտեղ գտնվում են անզգայացած կամ ոչ ակտիվ վիճակում։ (եթե ջերմաստիճանը 0&nbsp;°C-ից ցածր է)<ref name="Агринский">''Агринский Н. И.'' Насекомые и клещи, вредящие сельскохозяйственным животным.</ref>։
 
Արյուն ծծող մոծակի էգը զոհ ընտրելիս, կողմնորոշվում է [[քրտինք|քրտինքի]]ի մեջ պարունակվող [[Կաթնաթթու|կաթնաթթվի]] հոտով<ref name=petherick>{{Cite web|last=Anna Petherick|title=How DEET jams insects' smell sensors|accessdate=2012-04-04|work=Nature|date=2008-03-13|url=http://www.nature.com/news/2008/080313/full/news.2008.672.html|archiveurl=http://www.webcitation.org/61CsIAAaT|archivedate=2011-08-25|lang=en}}</ref> (մի քանի կիլոմետրի վրա մոծակը զգում է այդ հոտը), կենդանու արտաշնչած [[ածխաթթու գազ]]ով (հարյուրավոր մետրերից), ջերմային ճառագայթմամբ (մի քանի մետրից), շարժմամբ։ Մոծակի էգը խուսափում է լույսից, նախընտրելով քիչ լուսավորված տարածքներ. սրա պատճառով քաղաքային բնակարաններում էգերը հիմնականում վարում են գիշերային կենսակերպ։
 
''С. p. pipiens f. Molestus'' էգի կյանքի միջին տևողությունը զգալիորեն կախված է ջերմաստիճանից։ Լաբորատոր պայմաններում (նկուղներում այդպիսի փորձեր չեն անցկացվել), ածխաջրային սնունդով, 25&nbsp;°C-ում էգերը միջին հաշվով ապրում են 43 օր, 20°С-ում՝ 57 օր, իսկ 10-15°С-ում՝ 114-119 օր։ Սննդի բացակայության պայմաններում կյանքի տևողություն զգալի կրճատվում է։ Արուների կյանքի տևողությունը բոլոր դեպքերում շատ ավելի կարճ է, 25&nbsp;°C-ում այն կազմում է 19 օր։
 
Ամբողջովին այլ պատկեր է ''pipiens'' էկոտեսակի մոծակների մոտ, որոնք հաստատուն պայմաններում կարող են լինել երկարակյացներ։ Եթե էգերը դուրս են եկել հարսնյակից հուլիսից օգոստոսի սկիզբն ընկած ժամանակահատվածում, ապա նրանք ձմեռում են մինչև մարտ, մայիս ամիսները։ Ձմեռելուց հետո բազմանում են և ապրում ևս 1-2 ամիս։ Ընդհանուր առմամբ այսպիսի էգերի կյանքի տևողությունը մոտ 1 տարի է։ Համեմատությամբ, ձվի փուլում դիապաուզա ունեցող ''Aedes'' ցեղի մոծակների կյանքի տևողությունը շատ ավելի կարճ է՝ գարնանը բազմանում են և աշնանը մեռնում։ Հարսնյակները շարժուն են։ Հարսնյակի շնչառական օրգանները տեղակայված են ոչ թե [[փորիկ|փորիկի]]ի հատվածում, ինչպես թրթուրների և հասուն առանձնյակների մոտ է, այլ կրծքի վերին հատվածում։ Այսպիսի տեղադրության շնորհիվ միջատը շնչառության ժամանակ մնում է մակերևույթի վրա, այդ անցքով է դուրս գալիս նաև արդեն հասուն միջատը։ Թռչելուց առաջ, հարսնյակի դատարկված թաղանթի վրա նոր դուրս եկած միջատը սպասում է մինչև թևերը կչորանան։
 
==Դասակարգում==
274 658

edits