«Միջուկ (ատոմ)»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական, ձևաչափ
չ (կետադրական, ձևաչափ)
 
[[Պատկեր:Nucleus drawing.svg|thumb|right|Ատոմի միջուկի մոդելը։ Կարմիրով պատկերված են պրոտոնները, կապույտով՝ նեյտրոնները։]]
'''Միջուկ''', [[ատոմ]]ի կենտրոնական մասը, որն ունի շատ փոքր գծային չափեր (10<sup>-13−13</sup>-10<sup>-12−12</sup> սմ) և դրական [[էլեկտրական լիցք]]։ Միջուկում է կենտրոնացած ատոմի համարյա ամբողջ [[զանգված]]ը։
 
== Պատմություն ==
Միջուկի գոյությունը հայտնաբերել է [[Էռնեստ Ռեզերֆորդ|Է․ Ռեզերֆորդը]] ([[1911]])։ Նկատելով, որ նյութի միջով անցնելիս a-մասնիկները հաճախ ցրվում են սպասվածից ավելի մեծ անկյունով, նա ենթադրել է, որ ատոմի դրական լիցքը կենտրոնացած է փոքր չափեր ունեցող միջուկում։ Մինչ այդ իշխողը [[Ջոզեֆ Ջոն Թոմսոն|Ջ․ Թոմսոնի]] այն պատկերացումն էր, թե դրական լիցքը հավասարաչափ բաշխված է ատոմի ամբողջ ծավալում։ Ռեզերֆորդի գաղափարի ճանաչման գործում նշանակալի դեր են կատարել [[Նիլս Բոր|Ն․ Բորի]] պոստուլատները([[1913]])։ Միջուկի տեսության զարգացման համար էական նշանակություն են ունեցել Հ․ Մոզլիի, [[Ջեյմս Չեդվիկ|Զ․ Չեդվիկի]], Դ․ Դ․ Իվանենկոյի, [[Վերներ Հայզենբերգ|Վ. Հայգենբերգի]] և այլոց աշխատանքները։
 
== Կազմություն ==
Ժամանակակից [[միջուկային ֆիզիկա]]յի պատկերացումների համաձայն, միջուկը բաղկացած է [[նուկլոն]]ներից՝ [[պրոտոն]]ներից և [[նեյտրոն]]ներից։ Պրոտոնների թիվը (Z) որոշում է տվյալ քիմիական տարրի [[կարգաթիվ]]ը կամ ատոմական համարը և հավասար է չեզոք ատոմի էլեկտրոնների թվին։ Նեյտրոնների թիվը՝ N=A—Z, որտեղ A-ն միջուկի զանգվածն է՝ արտահայտված զանգվածի ատոմական միավորներով։ Նուկլոնները միմյանց հետ կապված են միջուկային ուժերով և կազմում են չափազանց խիտ միջուկային մատերիա։ Միջուկները նշանակվում են համապատասխան քիմիական տարրի սիմվոլով (X),որին որպես ինդեքս կցվում են A, Z, N թվերը՝ "ХА կամ կարճ՝ Х։ Օրինակ՝ թթվածնի միջուկը նշանակվում է O<sub>16</sub> ։ Թեթևագույն միջուկներից մի քանիսն ունեն իրենց հատուկ նշանակումը և անվանումը․ այսպես, H, He միջուկները համապատասխանաբար նշանակվում են p, d, t, a տառերով և կոչվում պրոտոն, դեյտրոն, տրիտոն և ալֆա մասնիկ։ Բնության մեջ տարածված ամենաթեթե միջուկը [[ջրածին|ջրածնինն]] է (H), ամենածանրը՝ [[ուրան]]ինը (Ս)։ Ներկայումս արհեստական եղանակով ստացվել են ուրանից ավելի ծանր՝ տրանսուրանային տարրերի միջուկներ(մինչև Z= 106 կարգաթվով)։ Հնարավոր է նաև Z= 114 և ավելի մեծ կարգաթվով միջուկների գոյությունը, քանի որ տեսական որոշ կանխագուշակումների համաձայն այդպիսի միջուկները պետք է լինեն բավական կայուն և արագորեն չտրոհվեն, ինչպես տրանսուրանային տարրերի մեծ մասը։
 
== Հատկություններ ==
274 658

edits