«Ճռաքաղ»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական, ձևաչափ
No edit summary
չ (կետադրական, ձևաչափ)
{{անաղբյուր}}
'''Ճռաքաղ''', թերթ, ամսագիր։ Հրատարակվել է [[Մոսկվա]]յում, 1858 թ., [[Լազարյան ճեմարան]]ի դասախոսներ [[Մսեր Մսերյան|Մսեր]] և [[Զարմայր Մսերյան]]ների կողմից։
 
Հանդեսն ուներ երեք բաժին, որոնցից երկուսը նվիրված էին պատմական անցյալի և նոր ժամանակի մատենագիրներին, այդ բաժնի լեզուն գրաբարն էր, երրորդ բաժնում տարբեր նյութեր էին զետեղված։ 1858-ից այն հրատարակվել է երկու գրքով, իսկ մեկ տարի անց այն ստանում է ամսագիր-բանասիրական անվանումը։ 1860 թ. հունվարին հրատարակությունը ընդհատվում է, ապա հուլիսից վերահրատարակվում է մինչև 1861 թ. հունիսի վերջը։ 1861-1862 թթ. այն հրատարակվել է որպես կրոնական ու բանասիրական ամսագիր։ Ճռաքաղի հոդվածները հիմնականում հանգում էին այն մտքին, որ հայ գործիչները իրավունք չունեն հրապարակորեն խոսելու ազգի թերությունների մասին։ Ուներ կղերապահպանողական, հետադիմական ուղղություն, պայքարում էր [[Հյուսիսափայլ (թերթ)|Հյուսիսափայլ]]ի, [[Միքայել Նալբանդյան]]ի և [[Ստեփանոս Նազարյան]]ի դեմ։ 1862 թ. այն դադարում է հրատարակվել։
287 041

edits