«Խլահավ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, ձևաչափ
Տող 25.
}}
 
'''Խլահավ''' ({{lang-lat|Tetrao urogallus}}), [[հավազգիներ]]ի կարգի [[մայրահավ]]երի ընտանիքի թռչուն։
 
Արուները խոշոր են, մարմնի երկարությունը՝ 80-110 սմ, քաշը՝ 3, 5-6, 5 կգ։ Արուների գլխի վերին մասը, պարանոցը և մեջքը մոխրագույն են, թևերը՝ դարչնագույն, քուջը՝ սև։ Նստակյաց թռչուն է, երբեմն չվում է։ Ապրում է [[Եվրոպա]]յի, [[Ասիա]]յի փշատերև, խառն անտառներում։ Խլահավի քանակը և տարածման վայրերը վերջին 100-200 տարում խիստ կրճատվել են։ Նախկին [[ԽՍՀՄ]]-ում հանդիպում է Արևելյան [[Կարպատներ]]ում, [[Վոլինսկ]]ի, [[Բրյանսկ]]ի, [[Ուրալ]]ի, [[Սիբիր]]ի և [[Ղազախստան]]ի անտառներում։ Բնադրում է գետնին, դնում 5-16 ձու։ Թխսում է էգը։ Սնվում է ընձյուղներով, ծաղիկներով, բողբոջներով, հատապտուղներով։ Պոլիգամ է, ամեն տարի գարնանը կտղուցականչի են հավաքվում հատուկ վայրերում։ Արժեքավոր որսորդական օբյեկտ է։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կենդանիներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Մայրահավեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խլահավ» էջից