«Էկոլոգիական հավասարակշռություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական, ձևաչափ, փոխարինվեց: : → ։ (11)
No edit summary
չ (կետադրական, ձևաչափ, փոխարինվեց: : → ։ (11))
[[Պատկեր:Balance of nature statue at VUDA Park Visakhapatnam.JPG|250px|մինի|Էկոլոգիական հավասարակշռությունը խորհրդանշող հուշարձանը Վիսախապատնամում]]
'''Էկոլոգիական հավասարակշռություն''', [[էկոհամակարգ]]ի բաղադրիչների՝ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, թվաքանակի, տարածվածության, վերարտադրության, ինչպես նաև բնական միջավայրի ժամանակային փոփոխությունների, բնական համակեցություններում նյութերի կենսահարույց շրջապտույտի և այլ կենսաբանական շարժընթացների հարաբերական կայունությունը:կայունությունը։ Էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռության հիմքում ընկած են նյութերի կենսահարույց շրջապտույտի հաստատունությունն ու փակ լինելը, ինչը յուրաքանչյուր կոնկրետ էկոհամակարգում ունի իր առանձնահատկությունները:առանձնահատկությունները։ Այս դեպքում վճռական նշանակություն ունի ինքնասուն (ավտոտրոֆ՝ [[լուսասինթեզ]]ի կամ [[քեմոսինթեզ]]ի միջոցով [[անօրգանական նյութեր]]ն օրգանականի փոխարկող) և տարասուն (հետերոտրոֆ՝ այլ օրգանիզմների ստեղծած օրգանական նյութերով սնվող) [[օրգանիզմ]]ների հարաբերակցությունը, ինչպես նաև միմյանց և բնակմիջավայրին նրանց յուրահատուկ հարմարումը:հարմարումը։ Այս գործոնների ամբողջությունը, ձևավորվելով էվոլյուցիայի ընթացքում, ապահովում է էկոհամակարգի կայունությունը կամ նրա [[հոմեոստազ]]ը:ը։ Որպես էկոհամակարգերի կայունության չափանիշ՝ հաճախ ընդունում են նրանց տեսակային բազմազանությունը, և որքան շատ է այն, այնքան հուսալի է էկոլոգիական հավասարակշռության պահպանումը:պահպանումը։ Տվյալ էկոհամակարգի համար միջավայրի պայմանների սովորականից ավելի տատանումների դեպքում տեղի է ունենում էկոլոգիական հավասարակշռության խախտում, որը հանգեցնում է մի տեսակի թվաքանակի նվազման և մյուսների կտրուկ աճման:աճման։ Օրգանիզմների բնական համակեցությունները կարող են դիմադրել տարբեր վնասակար ազդեցությունների և բնականոն պայմանների վերականգնման դեպքում վերադառնալ նախկինին մոտ վիճակի (այսինքն՝ ունեն որոշակի կայունություն):։ Անբարենպաստ պայմաններում այս կամ այն տեսակի խտությունը նվազում է, իսկ բարենպաստ պայմաններում աճում է բազմացման, աճի և զարգացման արագությունը, և տեսակի խտությունը վերականգնվում է:է։
 
Էկոլոգիական հավասարակշռության գոյությունը չի նշանակում ժամանակի ընթացքում օրինաչափ փոփոխությունների բացակայություն, ընդհակառակը, այն սերտորեն կապված է տվյալ էկոհամակարգի լինելիության և զարգացման շարժընթացների հետ:հետ։ Հաճախ, էկոլոգիական հավասարակշռության խախտում ասելով՝ հասկանում են ոչ միայն տարբեր կենսահարույց գործոնների փոփոխությունները, այլև [[մթնոլորտ]]ի գազային բաղադրության, ջրաբանական ռեժիմի, [[շրջակա միջավայր]]ի խոշորաչափ աղտոտման նշանակալի տատանումները, այսինքն՝ բնական շարժընթացների բոլոր էական շեղումները:շեղումները։ Առանց էկոլոգիական հավասարակշռության բարդ ու փոխկապակցված մեխանիզմների իմացության՝ հնարավոր չէ իրականացնել արդյունավետ բնօգտագործուվ կանխատեսել տնտեսական գործունեության ճիշտ կազմակերպում և պահպանել բնական միջավայրը կյանքի համար պիտանի վիճակում:վիճակում։
 
{{ՀԲ}}
287 041

edits