«Բեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Թատրոն ՀոթՔաթ գործիքով
չ կետադրական, ձևաչափ
Տող 1.
'''Բեմ''', [[թատրոն]]ի խաղավայրը, ուր կատարվում է թատերական գործողությունը։ Բեմը խորանարդ կառուցվածքով կառույց է, որի դահլիճահայաց կողմը բաց է։ Ըստ բարձրության՝ ուղղահայաց և ըստ խորքի՝ հորիզոնական գծերով բեմը բաժանվում է երեքական հիմնական մասերի։
 
Ըստ բարձրության՝ ներքնաբեմ, խաղահարթակ, վերնաբեմ։ [[Ներքնաբեմ]]ը խաղահարթակի նկուղային մասն է, ուր տեղադրվում են զանազան սարքավորումներ և հարմարանքներ։ [[Խաղահարթակ]]ն (բեմահարթակ) այն մասն է, որի վրա ընթանում է ներկայացումը։ Խաղահարթակը երբեմն ունենում է բեմի բոլորակ (պտտվող սկավառակ), ինչպես նաև մտոցներ (լյուկ)։ [[Վերնաբեմ]] է կոչվում բեմի դահլիճահայաց կողմից վերև ընկած հատվածը, ուր գտնվում են դեկորները բարձրացնող և իջեցնող հարմարանքները՝ դեկորակալները, լուսավորության սարքավորումները և այլն։
 
Ըստ խորքի, հորիզոնական գծով ևս բեմը բաժանվում է 3 մասի՝ նախաբեմ, միջնաբեմ, ետնաբեմ։ [[Նախաբեմ]]ը (ավանսցեն) խաղահարթակի այն մասն է, որ գրավում է մինչև հիմնական վարագույրը (կարմիր գիծը) ընկած տարածությունը։ Նախաբեմի եզրին տեղադրվում է [[ներկայացում]]ը ներքևի կողմից լուսավորող էլեկտրասարքը (ռամպա)։ [[Միջնաբեմ]]ը խաղահարթակի միջին մասն է, ուր հիմանկանում ընթանում է ներկայացումը։ [[Ետնաբեմ]]ը սովորաբար օգտագործվում է նկարչական ձևավոևման, մարդաշատ տեսարաններ ստեղծելու նպատակով։ Ետնաբեմի այն հատվածները, որոնք տեսանելի չեն հանդիսատեսին ծառայում են ընթացիկ ներկայացման դեկորները պահելու, հերթական պատկերները ձևավորելու նպատակներին։<ref>{{Գիրք
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բեմ» էջից