«Արմատ (բուսաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական, ձևաչափ, փոխարինվեց: : → ։ (2)
չ (→‎Փնջաձև արմատային համակարգ: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|es}}, {{Link GA|de}})
չ (կետադրական, ձևաչափ, փոխարինվեց: : → ։ (2))
'''Արմատ''' հիմնական դերը բույսի սնուցումը, աճը, զարգացումն ապահովելն է։
Արմատը հողից կլանում է ջուր, ջրի մեջ լուծված հանքային աղեր և փոխադրում բույսի մյուս մասերը։ Բացի այդ, արմատով բույսն ամրանում է հողին, այլապես քամին կարող է հեշտությամբ բույսը պոկել հողից։
Որոշ [[բույս]]երի արմատներում կուտակվում են պահեստային սննդանյութեր (ճակնդեղ, բողկ, շաղգամ, գազար):։
Արմատով բույսը կարող է նաև բազմանալ։
Ըստ ծագման տարբերում են գլխավոր, կողային և հավելյալ արմատներ։
Փնջաձև արմատային համակարգում գլխավոր արմատը թերզարգացած է և չի տարբերվում փունջ կազմող հավելյալ և կողային արմատներից։ Փնջաձև արմատային համակարգ ունեն միաշաքիլավոր բույսերը՝ցորենը, գարին, եգիպտացորենը, սոխը, սխտորը, դաշտավլուկը և այլն։
Արմատի երկայնական կտրվածքի վրա տարբերում են ծայրապատյանը, բջիջների բաժանման, աճման, ներծծող, փոխադրող գոտիները։
Արմատի գագաթնային կամ ծայրային մասում գտնվում է ծայրապատյանը:ծայրապատյանը։ Այն մուգ գույն ունի և ծայրապատյանին հարող՝արմատի բաժանվող բջիջների համար կատարում է պաշտպանական դեր։ Այդ շերտի բջիջները պատված են լորձով, որը փափկացնում է հողի կոշտ մասերը և թուլացնում նրանց հետ շփումը։ Ծայրապատյանի բջիջներն անընդհատ մահանում են և փոխարինվում նորերով։
Ներծծող գոտին գտնվում է աճման գոտուց վեր։ Նրա մակերեսին կան մեծ քանակությամբ արմատամազիկներ։ Դրանք արմատի վերնամաշկի կենդանի բջիջների ելուստներն են, որոնք պատված են շատ բարակ թաղանթով։ Արմատամազիկները մեծացնում են ներծծող գոտու մակերեսը։ Ներծծմանը նպաստում են արմատամազիկներից արտադրվող որոշ թթուներ։
Բույսի արմատային մասի մակերեսը շատ ավելի մեծ է, քան բույսի վերգետնյա մասերինը։
281 878

edits