«Սերինոսազգիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, ձևաչափ
Տող 1.
[[Պատկեր:Fringilla coelebs chaffinch male edit2.jpg|մինի|Սերինոսազգի]]
'''Սերինոսազգիներ''' (Fringillidae), ճնճղուկազգիների կարգի [[թռչուն]]ների ընտանիք։
 
== Արտաքին կառուցվածք ==
Միջին և փոքր չափի թռչուններ են։ Արուներն էգերից վառ են գունավորված, փետուրների մեջ գերակշռում են կարմիր և դեղին երանգները։ Հայտնի է 138 տեսակ, տարածված են ամենուրեք։ Սերինոսազգիների մեծ մասն ապրում է անտառներում, թփուտներում, կան նաև անապատաբնակ տեսակներ։ Հյուսիսային տեսակները չվող են, հարավայինները՝ նստակյաց։ Մոնոգամ են, բույնը բաց է, խոտաբույսերից, բարակ ճյուղերից պատրաստված։ Բնադրում են ծառերի, թփերի վրա, գետնին։
 
== Բազմացումը ==
Բազմանում են ամռանը, էգը դնում է 4—6 խայտաբղետ ձու, թխսում 10—14 օր։ Սնվում են հիմնականում սերմերով, հատիկներով, հատապտուղներով, միջատներով։ Հայաստանի տարածքում հանդիպող 14 տեսակներից 8-ը նստակյաց են, մնացածը՝ չվող-բնադրող կամ ձմեռող։ Ի տարբերություն ընտանիքի մյուս տեսակների, եղևնու խաչկտուցը բազմանում է հունվար-փետրվար ամիսներին, Ստեփանավանի շրջանում։
 
Սերինոսազգիների որոշ տեսակներ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը և բանջարանոցային կուլտուրաներին, սակայն ունեն նաև դրական նշանակություն՝ ոչնչացնում են վնասակար միջատներին, սնվում մոլախոտերի սերմերով։ Սերինոսազգիների ընտանիքի բոլոր տեսակները ենթակա են պաշտպանության։