«Բարդածաղկավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ծանոթագրությունների ամսաթվերի ձևաչափի ուղղում
չ կետադրական, ձևաչափ
Տող 15.
Բարդածաղկավորների ընտանիքի բույսերի բնորոշ առանձնահատկությունը [[զամբյուղ]] [[ծաղկաբույլ]]ի առկայությունն է։ Առաջին հայացքից ծաղկաբույլը հիշեցնում է մի ծաղիկ. առօրյայում այդպես էլ ասում են՝ [[տերեփուկ]]ի ''Centaurea'', [[արևածաղիկ|արևածաղկի]] ''Helianthus'', [[երիցուկ]]ի ''Matricaria'', [[աստղածաղիկ|աստղածաղկի]] ծաղիկ, չնայած այս բույսերի ծաղիկները երբեք մեկական չեն հանդիպում։ Զամբյուղի «բարդ» ծաղկի ընդհանրությամբ էլ ընտանիքը կոչվում է բարդածաղկավորների։
 
Ծաղկաբույլում ծաղիկների խմբվածությունը կարևոր հարմարանք է խաչաձև [[փոշոտում|փոշոտման]] համար։ Շատ բարդածաղկավորների ծաղիկների դերը զամբյուղի ներսում տարբեր է։ Ծայրերին դասավորված ծաղիկները խոշոր են, վառ գունավորված, ծառայում են [[միջատ]]ներին գրավելու համար և հաճախ պտուղներ չեն տալիս։ Ծաղկաբույլի կենտրոնում գտնվող ծաղիկները մանր են, անշուք, հավաքված են մեծ քանակությամբ և ապահովում են բազմաթիվ պտուղների առաջացումը։ Եվ եթե հաշվի չառնենք, որ յուրաքանչյուր բույս ունի մի քանի, իսկ երբեմն էլ բազմաթիվ ծաղկաբույլեր, ապա կարելի է պատկերացնել, թե իրենցից հետո որքան հսկայական սերմնային սերունդ են թողնում այդպիսի բույսերը։ Դա տեսակի համար օգտակար հարմարվածություն է գոյության համար նրա պայքարում։
 
Բարդածաղկավորների ծաղիկները կառուցվածքով բավականին բազմազան են։ Բաժակը հաճախ թերզարգացած է, մազիկների տեսքով դրա մնացորդները հաճախ պահպանվում են պտուղների վրա և օգնում դրանց տարածմանը։ Ըստ [[պսակ]]ի ձևի ծաղիկները լինում են խողովակաձև, ձագարաձև, լեզվակավոր իսկական և կեղծ լեզվակավոր։
Տող 21.
*Խողովակաձև ծաղիկն ունի կանոնավոր ձև, պսակը կազմված է սերտաճած հինգ [[պսակաթերթ]]երից, որոնք հիմքի մոտ առաջացնում են խողովակ, իսկ վերևում՝ աստղաձև բաժանվում են։ Հինգ [[առէջ]]ները իրենց փոշանոթներով սերտաճել են ընդհանուր խողովակի. առէջների թելերն ազատ են և ամրանում են պսակի խողովակին։ Ծաղկի կենտրոնում գտնվում է [[վարսանդ]]ը, որը գագաթին կրում է երկու սպի։
*Ձագարաձև ծաղիկն ունի թեք կտրտված, եզրերն ատամնավոր, ձագարի ձև։ Այն չունի ոչ առէջներ, ոչ վարսանդ։ Այդպիսի ծաղիկները միջատներին գրավելու համար են։ Խողովակաձև և ձագարաձև ծաղիկները կարելի է դիտել [[տերեփուկ]]ի զամբյուղ ծաղկաբույլի վրա. առաջինները գտնվում են եզրերին, երկրորդները՝ ծաղկաբույլի կենտրոնում։
*Լեզվակավոր ծաղիկն ունի նեղ, երկար լեզվի ձև և առաջին հայացքից մի պսակաթերթ է թվում։ Բայց ուշադիր դիտելիս կարելի է տեսնել, որ ստորին մասում այդ լեզվիկը ոլորվել և առաջացրել է խողովակ, որից դուրս է գալիս վարսանդը՝ շրջապատված սերտաճած հինգ առէջներով։ 5 պսակաթերթանի պսակի եզրերից երևում են հինգ ատամիկներ, քանի որ այն առաջացել է հինգ պսակաթերթիկներից։ Դա կարծես երկարությամբ ճեղքված խողովակաձև ծաղիկ է։ Այսպիսի ծաղիկները կոչվում են իսկական լեզվակավորներ։ Դրանցից են կազմված [[խատուտիկ]]ի ''Taraxacum'', կաթնբեկի Sonchus և այլ բույսերի զամբյուղները։
 
Լինում են նաև կեղծ լեզվակավոր ծաղիկներ։ Ձևով դրանք նման են իսկական լեզվակավոր ծաղիկներին, բայց դրանց պսակը կազմված է ոչ թե հինգ, այլ երեք պսակաթերթից։ Այդ ծաղիկները կարող են ունենալ վարսանդ և պտուղներ տալ, բայց լինում են նաև անպտուղ։ Դրանք առէջներ չունեն։ Կեղծ-լեզվակավոր ծաղիկները դասավորվում են զամբյուղի արևածաղիկ Helianthus, [[երիցուկ]] ''Matricaria'' եզրերին, որի կենտրոնում գտնվում են խողովակաձև ծաղիկները։
Տող 28.
==Տնտեսական նշանակությունը==
===Սնունդ===
Բարդածաղկավորների ընտանիքի առավել արժեքավոր բույս է [[արևածաղիկ]]ը։ Այն երկար ուղղաձիգ, 2-3մ բարձրության հասնող ցողունով և լայն ամբողջական տերևներով միամյա բույս է։ Արևածաղիկի արմատային համակարգը լավ զարգացած է և խորը թափանցում է հողի մեջ։ Զամբյուղ ծաղկաբույլերը խոշոր են, դեղին, կենտրոնում խողովակաձև և եզրերում կեղծ լեզվակավոր ծաղիկներով։ Զամբյուղը արտաքինից ծածկված է կանաչ տերևներից կազմված պատյանով։ Արևածաղկի պտուղներն ունեն [[յուղ]]ի մեծ տոկոսային պարունակություն, այդ պատճառով այժմ այն մշակում են որպես յուղատու մշակաբույս։ Նախկինում, երբ արևածաղիկը դեռ նոր էր բերվել [[Հյուսիսային Ամերիկա]]յից, այն մշակում էին որպես դեկորատիվ բույս։ Արևածաղկի յուղը օգտագործվում է սննդի մեջ, մարգարին ստանալու համար, օճառի, ներկերի արտադրության մեջ, [[օլիֆ]] ստանալու համար։ Քուսպը և սիլոսացված վիճակում վերգետնյա մասը օգտագործում են որպես անասնակեր։ Չորային շրջաններում ձյունապահպանման համար արևածաղկի ցողունները թողնում են դաշտերում։ Անտառազուրկ վայրերում դրանք օգտագործվում են որպես վառելանյութ, մոխրից ստանում են պոտաշ։ Տերևներն ու ծաղիկները կիրառվում են բժշկության մեջ։
 
Նույն ցեղին պատկանող այլ տեսակ է [[գետնատանձ]]ը։ Բազմացվում է պալարների համար, որոնք սննդի մեջ կարող են օգտագործվել եփված վիճակում, բայց հիմնականում անասնակեր են։ Որպես վաղահաս բանջարաբույս մշակում են [[կաթնուկ սալաթ]]ը ''Lactuca''։ Սալաթներ պատրաստելու համար կարելի է նաև օգտագործել ամենուրեք տարածված դեղաբույսային [[խատուտիկ]]ի ''Taraxacum'' երիտասարդ տերևները։ Այս բույսի արմատները պիտանի են որպես [[սուրճ]]ի շինծու օգտագործելու համար։ Հաճախ այդ նպատակով օգտագործում են սովորական [[ճարճատուկ]]ի արմատները, որը լինում է անապատներում, ճանապարհների եզրերին, չոր լանջերին։ [[Ճարճատուկ]]ի ''Cichorium inthybus'' զամբյուղները բավականին գրավիչ են, կազմաված են նուրբ երկնագույն լեզվակավոր ծաղիկներից։ Այս բույսի չորացված և աղացված արմատները ավելացնում են բնական սուրճին ավելի մուգ գույն և յուրահատուկ համ տալու համար (ճարճատուկով սուրճ)։