«Աբսուրդի թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, ձևաչափ
Տող 16.
|ISBN =
|տպաքանակ = 5000
}}</ref> ({{lang-lat|absurdus}} «անհեթեթ, անմիտ»), [[20-րդ դար]]ի 50-60-ականների արևմտաեվրոպական [[թատրոն]]ի և [[դրամատուրգիա]]յի աբսուրդիստական ուղղություն և ավանգարդային երևույթ։
 
«Աբսուրդ» հասկացությունը, որը գալիս է [[էկզիստենցիալիզմ]]ի փիլիսոփայությունից ([[Ալբեր Քամյու]], [[Ժան Պոլ Սարտր]]), աբսուրդի դրաման դարձնում է իրականության հիմնական ատրիբուտը, որը հանրային ճգնաժամի պատճառով զրկված է ներքին իմաստից և պատճառահետևանքային կապերից։ Տվյալ ուղղության պիեսներում աշխարհը ներկայացված է անիմաստ, տրամաբանությունից զուրկ փաստերով, գործողություններով և ճակատագրերով լի։ Տերմինը ծագել և ամենավառ արտահայտությունն է գտել ռումինա-ֆրանսիական դրամատուրգ [[Էժեն Իոնեսկու]]ի «Ճաղատ երգչուհին» (''La cantatrice chauve'', [[1950]]) և իռլանդացի գրող [[Սեմուել Բեքքեթ]]ի «Գոդոյին սպասելիս» (''En attendant Godot'', [[1953]]) պիեսների փարիզյան առաջին ներկայացումներից հետո։ Դրանցում դրսևորվեցին աբսուրդի դրամայի հիմնական գծերը՝ գրոտեսկային կոմիկական միջոցներով արտաքին ձևերի (նաև լեզվական) կեղծության ու անիմաստության պատկերումը, որոնց մեջ է ընթանում «միջին մարդու» առտնին կեցությունը, և որոնցով նա փորձում է մեկուսանալ մարդկային ճակատագրի անելանելի ողբերգությունից, ինչպես նաև այնպիսի շոկային վիճակների մետաֆորիկ պատկերումների, որոնք առաջանում են մահվան ու դաժանության նկատմամբ կյանքի արժեքների անիմաստության գիտակցումից։