«Տերմին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, ձևաչափ
Տող 1.
'''Տերմին''' ( {{lang-lat|terminus}} — սահման, եզր), եզր,
 
#բառ կամ բառակապակցություն, որ արտահայտում է գիտության, տեխնիկայի, [[մշակույթ]]ի, հասարակական կյանքի որևէ բնագավառի մեկ հասկացություն։ Կատարելատիպ տերմին իմաստով եզրավորված է, այսինքն՝ մենիմաստ է (ոչ բազմիմաստ) և տվյալ հասկացությունն արտահայտում է ճշգրտորեն, որոշակի կերպով, առանց ոճազգացմունքային տարրի ([[թթվածին]], [[ողնուղեղ]], [[ձևույթ]])։ Որևէ լեզվի տերմինները նրա բառապաշարի մի մասն են, ենթարկվում են այդ լեզվի բառակազմական ու քերականական կանոններին։ Միաժամանակ՝ տերմինային ամեն մի համակարգ կապված է զարգացող գիտության, մշակույթի և հասարակական կյանքի տվյալ բնագավառի հասկացությունների համակարգի հետ․ օրինակ, [[թոքաբորբ]] բժշկական տերմին մտնում է [[Հայոց լեզու|հայոց լեզվի]] բառապաշարի կազմի մեջ և միաժամանակ [[Բժշկություն|բժշկության]] մեջ հիվանդություններից մեկի անվանումն է։ Տերմինների և սովորական բառերի միջև անջրպետ չկա․ սովորական բառը կարող է իմաստով եզրավորվել, դառնալ տերմին» և՝ ընդհակառակը։ Այսպես, [[ջուր]] սովորական բառը [[քիմիա]]յում տերմին է և նշանակում է H<sub>2</sub>O։ Որևէ բնագավառի տերմինն իր հերթին կարող է գործածվել իբրև սովորական բառ, օրինակ, ուղեղ, [[մոլեկուլ]]։ Տարբեր լեզուներում գիտատեխնիկական առաջադիմությանը համընթաց ստեղծվում են նոր տերմիններ․ այդ երևույթը կոչվում է [[տերմինաշինություն]] (եզրաշինություն)։ Հայերեն տերմիններ սկսել են ստեղծվել [[5-րդ դար]]ից, երբ սկզբնավորվեց օտար բոլոր բառերն ու բառակապակցությունները [[հայերեն]] համարժեքով արտահայտելու ավանդույթը։ Նոր տերմինները կազմվում են հայերենի բառակազմական օրենքներով՝ բառաբարդումով (բազմամարտ, կիսահաղորդիչ) և ածանցումով (լցոն, իջույթ), այլև հին, «մեռած» բառերին նոր իմաստ հաղորդելով (հաստոց, խոտան), բարբառային բառերի իմաստային եզրավոր մամբ ([[աղաթթու]], արաժան), նոր բառակապակցություններ կազմելով (գերնոր աստղեր, [[տեսակարար ջերմունակություն]])․ կատարվում են նաև տերմինների փոխառություններ (լագեր, [[նեյտրոն]])։
 
#Սիլլոգիստիկայում և ավանդական տրամաբանության մեջ տերմինը [[սիլլոգիզմ]]ի եզրակացության և նախադրյալների սուբյեկտն ու պրեդիկատն է։ Եզրակացության սուբյեկտը կոչվում է փոքր տերմին, պրեդիկատը՝ մեծ տերմին, իսկ նախադրյալների ընդհանուր տերմինը՝ միջին տերմին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տերմին» էջից