«Վավիլով-Չերենկովի էֆեկտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, ձևաչափ
Տող 3.
 
== Հայտնագործումը ==
Հայտնագործել է [[Պավել Չերենկով|Պավել Չերենկով]]ը [[1934]] թվականին, երբ ուսումնասիրում էր լուծույթների լյումինեսցենցումը՝ 7-ճառագայթների ազդեցությամբ հեղուկների թույլ երկնագույն լուսարձակում։ Վավիլովի նախաձեռնությամբ Չերենկովի ձեռնարկած առաջին իսկ փորձերը բացահայտեցին այդ ճառագայթմանը բնորոշ մի շարք առանձնահատկություններ։ Լուսարձակումը դիտվում է բոլոր թափանցիկ մաքուր հեղուկներում, ընդ որում լույսի պայծառությունը քիչ է կախված նրանց քիմիական բաղադրությունից։ ճառագայթումը բևեռացած էլեկտրական վեկտորն ուղղված է առավելապես առաջնային փնջի ուղղությամբ, և, ի տարբերություն լյումինեսցենցման, չի դիտվում ոչ ջերմաստիճանային, ոչ էլ խառնուրդային մարում։ Այս տվյալների հիման վրա Վավիլովը հանգել է այն հիմնարար եզրակացությանը, որ հայտնաբերված երևույթը հեղուկի լյումինեսցենցում չէ․ լույսը ճառագայթում են հեղուկում շարժվող արագ էլեկտրոնները (այդպիսի էլեկտրոններ առաջանում են 7-ճառագայթների ներգործությամբ՝ [[Քոմփթոնի էֆեկտ]]ի հետևանքով)։
== Երևույթի մեխանիզմ ==
Տող 14.
 
Վավիլով Չերնեկովի էֆեկտի հիման վրա ստեղծվել են փորձնական մեթոդներ, որոնք լայնորեն կիրառվում են [[միջուկային ֆիզիկա]]յում ինչպես մասնիկների գրանցման, այնպես էլ նրանց բնույթի ուսումնասիրման համար։ Վավիլով-Չերենկովի ճառագայթումը մաքուր վիճակում կարելի է դիտել միայն իդեալական դեպքերում, երբ մասնիկը շարժվում է հաստատուն արագությամբ անվերջ երկար միջավայրում։ Իսկ երբ մասնիկը հատում է միջավայրի մակերեվույթը, առաջանում է անցումային ճառագայթում։ Որոշ դեպքերում (օրինակ, միջավայրի բարակ շերտում) անցումային ճառագայթումն անբաժանելի է Վավիլով-Չերենկովի ճառագայթումից։
Վավիլով-Չերնեկովի էֆեկտ առաջացնող ֆիզիկական պատճառը հանգեցնում է նաև միջավայրի բևեռացման էֆեկտի՝ լիցքավորված մասնիկների էներգիայի, այսպես կոչված, իոնացման կորուստների դեպքում (է․ Ֆերմի, [[1940]])։
 
Վավիլով-Չերենկովի էֆեկտը փորձնականորեն և տեսականորեն ուսումնասիրվել է ինչպես օպտիկական համասեռ միջավայրերի, այնպես էլ բյուրեղների համար։
 
Վավիլով-Չերնեկովի էֆեկտի հիմքում ընկած տեսական պատկերացումները սերտորեն առնչվում են այլ երևույթների հետ ([[Մախի ալիքներ]]ը ձայնագիտության մեջ, [[պլազմա]]յում մասնիկների շարժման կայունության հարցերը, մասնիկների արագացուցիչների տեսության որոշ խնդիրներ, էլեկտրամագնիսական ալիքների գեներացումը և ուժեղացումը), որոնց նշանակությունը մեծ է արդի ֆիզիկայում։