«Սյուժե»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական, ձևաչափ
չ
չ (կետադրական, ձևաչափ)
[[Պատկեր:Aristotel`.jpg|մինի|Արիստոտել]]
 
'''Սյուժե''' ({{lang-fr|sujet}}— առարկա),
 
1․ [[Գրականություն|գրականության]] մեջ գործողությունների զարգացումը, իրադարձությունների ընթացքը պատմական, դրամատիկ և քնարավիպերգական երկերում։ «Սյուժե» բառը գրականության հետ կապված առաջին անգամ օգտագործել են XVII դ․ [[Կլասիցիզմ|կլասիցիստներ]] [[Պիեռ Կոռնեյլ|Պ․ Կոռնելը]] և Ն․ Բուալոն՝ նկատի ունենալով, ինչպես [[Արիստոտել]]ը, հին աշխարհի [[առասպել]]ական հերոսների (օրինակ, [[Անտիգոնե]]ի ու Կրեոնտի կամ [[Մեդեա]]յի ու Ցասոնի) կյանքի եղելությունները։ Սյուժեն (գլխավոր և երկրորդական սյուժետային գծերի հետ մեկտեղ) երկի բովանդակությունը մարմնավորող հիմնական միջոցներից մեկն է, որն արտացոլում է տվյալ պատմական ժամանակաշրջանը, ազգային ու սոցիալական հանգամանքները, գրողի հուզական-գաղափարական վերաբերմունքը կյանքի բնութագրական կողմերի և իրականության նկատմամբ։
 
Սյուժեի միջոցով է դրսևորվում կերպարների, նրանց բնավորության ու ներքին էության զարգացման պատմությունը։ Իր ողջ անկրկնելիությամբ և ինքնատիպությամբ սյուժեն ստեղծագործության ձևի (դրա հետ էլ՝ բուն ոճի) հիմնական կողմն է։ Սյուժեի զարգացման հիմքը [[կոնֆլիկտ]]ն է՝ հերոսների բախման միջոցով [[Հասարակություն|հասարակական]] հակադիր ուժերի պայքարի բացահայտումը։ Էպոսի պատմական զարգացման վաղ շրջանում նրա սյուժեն կառուցվել է դեպքերի համակցության ժամանակային, ժամանակագրական սկզբունքով։ Հետագայում եվրոպական [[էպոս]]ում ի հայտ են եկել համակենտրոն սյուժեները՝ հիմնված միասնական կոնֆլիկտի վրա, որը հատկանշվում է իր հանգույցի, գագաթնակետի և հանգուցալուծման որոշակիությամբ։
 
2․ [[Կերպարվեստ]]ում՝ սյուժեն ստեղծագործությունում պատկերված որոշակի դեպքն է, իրավիճակը, որ հաճախ երևում է գործի անվան մեջ։ Ի տարբերություն թեմայի, սյուժեն ստեղծագործության գաղափարի կոնկրետ, մանրամասն և կերպարապատմողական բացահայտումն է։
285 440

edits