«Նատրիումի նիտրատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, ձևաչափ
Տող 1.
[[Պատկեր:Chilisalpeter (Sodium nitrate).jpg|230px|մինի|Նատրիումի նիտրատ]]
'''Նատրիումի նիտրատ''', [[նատրիում]]ական բորակ, չիլիական բորակ, NaN0<sub>3</sub>, [[Ազոտական թթու|ազոտական թթվի]] նատրիումական [[աղ]]ը։ Անգույն բյուրեղական նյութ է, խտությունը՝ 2257 կգ/մ<sup>3</sup>, հալման ջերմաստիճանը՝ 308&nbsp;°C, ավելի տաքացնելիս քայքայվում է, առաջացնելով NaN0<sub>2</sub> և Օ<sub>շ</sub>, բարձր [[ջերմաստիճան]]ներում՝ [[ազոտ]], նատրիումի [[օքսիդ]]ներ և [[թթվածին]]։ Լավ է լուծվում [[Ջուր|ջրում]] (100 գ-ում՝ 88 գ 20&nbsp;°C)։ Բազմաթիվ աղերի հետ առաջացնում է դյուրահալ էվտեկտիկ խառնուրդներ։ Ուժեղ օքսիդիչ է, խառնուրդները [[ֆոսֆոր]]ի, ծծմբի, [[ածխածին|ածխածնի]], ալյումինի հետ պայթուցիկ են։ Նատրիումի նիտրատ ստանում են նատրիումի [[հիդրօքսիդ]]ի կամ կարբոնատի և ազոտական թթվի կամ [[օդ]]ախառն ազոտի օքսիդների փոխազդեցությամբ։ Օգտագործվում է որպես ազոտական պարարտանյութ (16% N), ինչպես նաև սննդի, ապակու արդյունաբերություններում և այլուր։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Նատրիումի միացություններ]]