Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
կետադրական, ձևաչափ
Մոնղոլական ցեղերը, որոնք հայտնի էին նաև թաթար անվանումով, [[10-րդ դար|10]]-[[11-րդ դար]]երում քոչվորական կյանք են վարել ներկայիս [[Մոնղոլիա]]յի տարածքում և [[Արևելյան Սիբիր]]ի հարավային շրջաններում։ Մոնղոլների բնակության շրջանի բնապատմական պայմանները բնորոշում էին նրանց տնտեսության զարգացման խիստ որոշակի ուղղությունը՝ որպես քոչվորական անասնապահություն։ Առավել ուժեղ ցեղային միության անունով նրանք կոչվել են նաև [[թաթարներ]]։ Միմյանց դեմ կռվող ցեղերին միավորողն ու [[մոնղոլական կայսրություն|մոնղոլական կայսրության]] հիմնադիրը [[Չինգիզ խան]]ն էր ([[1155]]–[[1227]])։ Նրա ստեղծած տերությունը ներառել է [[Մոնղոլիա]]ն, [[Սիբիր]]ի հարավը, [[Չինաստան]]ի հյուսիսը, [[Միջին Ասիա]]ն։ Մայրաքաղաքը [[Կարակորում]]ն էր ([[1235]])։ Չինգիզ խանից հետո մեծ խան ընտրված որդու՝ [[Ուգեդեյ]]ի (Հոքաթայ) օրոք մոնղոլներն Արևելքում նվաճել են նաև [[Չինաստան]]ի հյուսիսը (1231–1234) և պատերազմ սկսել [[Կորեա]]յի դեմ։
[[Պատկեր:YuanEmperorAlbumGenghisPortrait.jpg|մինի|ձախից|[[Չինգիզ խան]]]]
[[1236]] թվականին մոնղոլական 150 հազարանոց բանակը, Չինգիզ խանի թոռ [[Բաթու խան]]ի գլխավորությամբ, ներխուժել է Կամա-Վոլգայի [[Բուլղարիա]], նվաճել այն, [[1237]] թվականին կռվել ալանների, ղփչաղների և [[Վոլգա]]յի միջին հոսանքի շրջանի ժողովուրդների դեմ, 1237–40 թվականներին նվաճել է Ռուսիայի իշխանությունները։
 
[[1241]] թվականի գարնանը Բաթու խանի հիմնական ուժերը ներխուժել են [[Հունգարիա]], պարտության մատնել հունգարական 60 հազարանոց զորքին։ Մոնղոլական մի այլ ջոկատ ներխուժել է [[Լեհաստան]], պարտության մատնել լեհ-գերմանական աշխարհազորին։ Արևելյան Չեխիա ներխուժած մոնղոլական առանձին ջոկատներ հետ են մղվել, [[1241]] թվականի վերջին մոնղոլական ամբողջ զորքը Հունգարիայից ժամանակակից [[Ավստրիա]]յի և [[Խորվաթիա]]յի տարածքներով շարժվել է դեպի Ադրիատիկ ծով։ [[1242]] թվականին, ծովափնյա ամրոցների անհաջող պաշարումից հետո, Բաթու խանը [[Բոսնիա և Հերցեգովինա|Բոսնիայի]], [[Սերբիա]]յի և [[Բուլղարիա]]յի տարածքներով նահանջել է [[Կենտրոնական Եվրոպա]]յից։ Նույն թվականի վերջերին մոնղոլները վերադարձել են Վոլգայի ստորին հոսանքի տափաստանները, որտեղ հիմնել են մոնղոլական տերության արևմտյան ուլուսը (վարչական միավոր)՝ [[Ոսկե Հորդա]]ն ([[1266]]-[[1502]])։ Թեև ռուսական երկրները չեն մտել նրա կազմի մեջ, բայց ռուս իշխանները մոնղոլական խաների հարկատուներն էին և նրանցից հրովարտակ (յառլիկ) էին ստանում իշխանավարելու համար։
Մանգու (Մունքե) մեծ խանի օրոք նրա եղբայր Հուլավուն նվաճել է [[Իրան]]ը, [[Միջագետք]]ը ([[1256]]), [[1258]] թվականին՝ [[Բաղդադ]]ը (կործանել է [[Արաբական խալիֆայություն]]ը), ներխուժել [[Ասորիք]]։ Մեծ խան [[Խուբիլայ]]ի օրոք մոնղոլական արշավանքներն ուղղված էին Ասիայի արևելյան և հարավարևելյան երկրների դեմ։ Դեռևս [[1253]] թվականին մոնղոլները գրավել էին [[Տիբեթ]]ը։
[[Պատկեր:Mongol Empire map.gif|մինի|[[Մոնղոլական կայսրություն]]]]
[[1267]]–[[1279]] թվականներին նրանք նվաճել են Հարավային Չինաստանը, մինչև [[1273]] թվականին՝ [[Կորեա]]յի տարածքի մեծ մասը, [[1274]] և 1281 թվականներին երկու անհաջող արշավանք ձեռնարկել [[Ճապոնիա]]յի դեմ։ Մոնղոլական և չինական զորքերը [[1277]], [[1282]], [[1287]] թվականների արշավանքներից հետո գրավել են [[Բիրմա]]ն, սակայն [[1291]] թվականին վտարվել են այնտեղից։ Մոնղոլա-չինական զորքի և նավատորմի բազմաթիվ հարձակումները [[Վիետնամ]]ի վրա (1257–58, [[1284]]–[[1285|85]], [[1287]]–[[1288|88]] թվականներ) անհաջողության են մատնվել։
 
[[1300]] թվականին Բիրմա կատարած արշավանքով ավարտվել են մոնղոլական նվաճումները, որոնք ուղեկցվել էին բնակչության զանգվածային կոտորածներով, ավարառությամբ, քաղաքների ու գյուղերի ամայացմամբ, մշակութային արժեքների ոչնչացմամբ։ [[1368]] թվականին մոնղոլները վտարվել են Չինաստանից։ [[14-րդ դար]]ի երկրորդ կեսին վերացվել է մոնղոլական տիրապետությունը [[Իրան]]ում, [[Այսրկովկաս]]ում, [[Միջին Ասիա]]յում։ [[14-րդ դար]]ի վերջին քառորդին [[Մոնղոլական կայսրություն]]ը դադարել է գոյություն ունենալուց։
Մոնղոլ-թաթարների տիրապետության ժամանակաշրջանում [[13-րդ դար]]ի 2-րդ տասնամյակում մոնղոլ-թաթարական հորդաները, նվաճելով [[Միջին Ասիա]]ն և [[Իրան]]ի հյուսիսային սարահարթերը, [[1220]]-[[1221]] թվականի ձմռանը Ջեբե-Նոյոնի և Սուբեդեյ Բահաթուրի գլխավորությամբ հետախուզական արշավանքներ են կատարել [[Հայաստան]] ու [[Այսրկովկաս]]։ 1220 թվականին 20 հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ [[Հայկական լեռնաշխարհ|Հայաստան]]։ Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի) մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր [[Գեորգի Լաշա]]յի (1191–1223) և [[Իվանե Ա|Իվանե աթաբեկ]]ի գլխավորությամբ։ Դարան մտած մոնղոլական զորամասը ճակատամարտի թեժ պահին հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը։ Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարած՝ հետ վերադարձավ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/20/273/274 Մոնղոլները Հայաստանում]</ref>։
[[Պատկեր:Geor mong aa.GIF|մինի|ձախից]]
[[1236]]–[[1245]] թվականներին մոնղոլական զորքերը գրավել են [[Այսրկովկաս]]ը, [[Հայաստան]]ը, [[Փոքր Ասիա]]ն՝ բացի [[Կիլիկիա]]յի հայկական պետության և [[Նիկիայի կայսրություն|Նիկիայի]] կայսրության տարածքներից։
 
[[1236]] թվականի ամռանը մոնղոլ-թաթարների 30 հազարանոց բանակը ներխուժեց [[Զաքարյան իշխանապետություն]]։ Զորքերին ուղեկցում էին բազմաթիվ քոչվորական ցեղեր՝ իրենց անասուններով, ընտանիքներով և ունեցվածքով։ Հայաստանում իշխաններից յուրաքանչյուրը քաշվել էր իր տոհմական ամրոցը և մտածում էր միայն սեփական կալվածքների պաշտպանության մասին։ Բաժանվելով առանձին զորամասերի՝ մոնղոլները շարժվեցին դեպի երկրի տարբեր գավառներ։ Հայ իշխանների մեծ մասը փախավ Վրաստան, իսկ մյուսները հպատակվեցին մոնղոլներին և պահպանեցին իրենց տիրույթները։
# [[Ատրպատական]]։
 
Հուլավուների մայրաքաղաքը նախ Մարաղան էր, ապա՝ [[Թավրիզ]]ը։ Իշխանության կազմում էին [[Ատրպատական]]ը, [[Պարսկաստան]]ը, [[Վրաստան]]ը և [[Իրաք]]ը։
 
Բռնազավթված երկրները տնտեսապես նվաճելու և տեղական խոշոր ավատատերերի տնտեսական հզորությունը թուլացնելու նպատակով մոնղոլ-թաթարները [[1252]]-[[1259]] թվականներին ողջ կայսրությունում (Հայաստանում՝ [[1254]] թվականին) անցկացրել են աշխարհագիր։ Մինչև Ղազանխանի ([[1259]]-[[1304]] թվականներին) բարեփոխումները գոյություն չի ունեցել միասնական հարկման չափ, որը կամայականությունների ու չարաշահումների տեղիք է տվել։ Հայաստանի վիճակը վատթարացել է 14-րդ դարի սկզբին, երբ մոնղոլներն ընդունել են մահմեդականություն և ուժեղացրել կրոն, ու հարկային ճնշումները։ Հայկական իշխանությունների՝ [[Զաքարյաններ]]ի, [[Վաչուտյաններ]]ի, [[Խաղբակյաններ|Խաղբակյան]]-[[Պռոշյաններ]]ի, [[Օրբելյաններ]]ի, [[Արծրունիներ]]ի, [[Հասան-Ջալալյաններ]]ի և մյուսների դերը 14-րդ դարի սկզբից քաղաքական ու տնտեսական կյանքում զգալիորեն թուլացել է։
Հայ իշխանի, տներն սկսել են քայքայվել՝ իրենց տեղն աստիճանաբար զիջելով վաչկատուն վերնախավին։ Ստեղծված իրավիճակից փրկվելու համար հազարավոր հայեր տարագրվել են [[հայրենիք]]ից։ Երբեմնի բարգավաճ քաղաքները՝ [[Անի]]ն, [[Կարս]]ը, [[Դվին]]ը և այլն, [[13-րդ դար]]ի 1-ին կեսին վերածվել են գյուղերի, քայքայվել են քաղաքային կյանքն ու արհեստագործությունը։ Հայ և վրաց իշխանները 2 անգամ ([[1249]], [[1259]]-[[1261]] թվականներին) ապստամբել են մոնղոլական լուծը թոթափելու համար, սակայն անհաջող։
[[Պատկեր:Cilician Armenia-hy.svg|մինի|300px|աջից|[[Կիլիկյան Հայաստան]]]]
[[Մոնղոլներ]]ը դաժան հաշվեհարդար են տեսել ապստամբների և նրանց ղեկավարների՝ հայ իշխաններ Զաքարե Զաքարյանի, [[Հասան-Ջալալ]] Դոլայի, Վրաց Գոնդա թագուհու և ուրիշներ հետ։ [[13-րդ դար]]ի 90-ական թվականներից իշխանությունում սկսվել է քաղաքական և տնտեսական ճգնաժամ, իսկ [[1344]] թվականին այն դադարել է գոյություն ունենալուց։ Հայաստանն ընկել է հակամարտող մոնղոլ տիրակալների (Չոբանյաններ, Ջելաիրյաններ և այլն) իշխանության տակ։
 
Մոնղոլ-թաթարական քոչվոր, ավատատիրական տնտեսաձևի տիրապետությունը տևական ժամանակ կասեցրել է Հայաստանի տնտեսական և մշակութային զարգացումը։ Մոնղոլների մասին եզակի տեղեկություններ է հաղորդում պատմիչ [[Կիրակոս Գանձակեցի]]ն։ [[1236]] թվականին մոնղոլները գերել են պատմագրին, որը նրանց բանակում եղել է թարգմանիչ ու գրագիր։
 
[[1255]] թվականին [[Նիգ]] գավառի [[Վարդենիս]] գյուղում Գանձակեցին հանդիպել է [[Քուրդ Ա|Քուրդ]] իշխանի տանն իջևանած [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի]] հայոց թագավոր [[Հեթում Ա]]-ին և գրառել նրա հայտնած տեղեկությունները։ Հեթում Ա-ն վերադառնում էր [[Կարակորում]]ից, որտեղ [[Մանգու]] մեծ խանի հետ կնքել էր ([[1254]] թվական) [[հայ-մոնղոլական դաշինք]]։
| archivedate = 2011-08-27
}}
 
*[http://www.legendtour.ru/rus/mongolia/text/weatherford_genghis_khan.pdf Д.Уэзерфорд — Чингисхан и рождение современного мира]
*[http://www.litmir.net/br/?b=160749&p= Д.Уэзерфорд Чингисхан и рождение современного мира]
266 264

edits