«Շրթնածաղիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
Տող 1.
'''Շրթնածաղիկներ''', խուլեղինջազգիներ ({{lang-lat|Labiatae, Lamiaceae}}), [[Երկշաքիլավորներ|երկշաքիլ]] բույսերի ընտանիք։ Ընդգրկում է խոտաբույսեր, կիսաթփեր, թփեր, հազվադեպ՝ լիաններ և ոչ մեծ ծառեր։ Տերևները պարզ են, առանց տերևակիցների, հակադիր կամ օղակաձև դասավորված։ [[Ծաղիկ]]ները երկսեռ են, անկանոն, գլխավորապես [[ծաղկաբույլ]]երով։ Բաժակը [[ձուլաթերթ]] Է, հնգաթև, հնգատամ կամ երկշուրթ խողովակավոր։ Պսակը երկշուրթ Է, ձուլաթերթ։ Առէջքները չորսն են (2 զույգ), հազվադեպ՝ երկուսը։ Վարսանդը կազմված է երկու [[պտղատերևիկ]]ից։ [[Սերմնարան]]ը վերնադիր է, քառաբուն, յուրաքանչյուր բնում զարգանում է մեկ սերմնաբողբոջ։ Պտուղը հավաքական է, կազմված չորս միասերմ մանր ընկուզիկներից։ Մեծ մասի ցողունը քառանիստ է՝ գեղձային մազիկներով ծածկված։ Փոշոտվում են գլխավորապես միջատների միջոցով։ Շրթնածաղիկի ընտանիքն ընդգրկում է շուրջ 200 ցեղ, 3500 տեսակ տա րածված ամենուրեք, առավելապես միջերկրածովյան երկրներում, Առաջավոր և Կենտրոնական Ասիայում։
 
== Հայաստանում ==
Շրթնածաղիկով շատ հարուստ է [[Հայկական լեռնաշխարհ]]ը։ [[ՀՀ]]-ում ամենատարածված ցեղերն են՝ [[անանուխ]]ը ({{lang-lat|Mentha}}), [[կատվադաղձ]]ը ({{lang-lat|Nepeto}}), [[եղեսպակ]]ը ({{lang-lat|Salvia}}), [[ուրց]]ը ({{lang-lat|Thy mus}}), [[ուրցադաղձ]]ը ({{lang-lat|Ziziphora}}), [[խուլեղինջ]]ը ({{lang-lat|Lamium}}), [[թթվիճ]]ը ({{lang-lat|Betonica}}), [[վիշապագլուխ]]ը ({{lang-lat|Dracocephalum}}), [[սաղավարտուկ]]ը ({{lang-lat|Scutellaria}}), [[լերդախոտ]]ը ({{lang-lat|Teucrium}}) և այլն։ Շրթնածաղիկը օգտագործվում են օծանե լիքի ([[նարդոս]], [[հազրեվարդ]]), տեխնիկական յուղերի (պերիլլա և այլն) արտադրության, բժշկության (անանուխ, առյուծագի) մեջ։ Համեմունքային շրթնածաղիկները ([[ռեհան]], ուրց, ուրցադաղձ, անանուխ և այլն) լայն կիրառություն ունեն [[Հայկական խոհանոց|հայկ․ կերակրատեսակների]] և ազգային պանիրների պատրաստման մեջ։ Կան բազմաթիվ [[մեղր]]ատու տեսակներ։
 
[[Կատեգորիա:Շրթնածաղկավորներ]]