«Դափնի»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական, ձևաչափ
չ (կետադրական, ձևաչափ)
[[Պատկեր:Laurus nobilis 111.JPG|250px|մինի|աջից|Դափնի]]
'''Դափնի''' (Laurus), [[դափնազգիներ]]ի ընտանիքի մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։ Տերևները հերթադիր են, կաշեկերպ, ամբողջաեզր։ Ծաղիկները հավաքված են հովանոցաձև ծաղկաբույլում։ Պտուղը միասերմ է, կապույտ կամ սև։ Հայտնի է 2 տեսակ ([[Միջերկրական ծով]]ի շրջաններում)։ Ազնիվ դափնին (Լ․ nobilis) ոչ բարձր ծառ է (բարձրությունը՝ 2- 20 մ), ճյուղերը հարթ են, տերևները նշտարաձև, փայլուն։ [[ԽՍՀՄ]]-ում աճում է Արևմտյան [[Անդրկովկաս]]ի լեռնանտառային գոտում, հատկապես [[Վրաստան]]ում։ Տերևներն օգտագործվում են հրուշակեղենի և պահածոների արդյունաբերության և խոհարարության մեջ։ [[Պտուղ]]ներից ստանում են եթերային յուղ, որը որոշ երկրներում օգտագործվում է բժշկության, անասնաբուժության մեջ։
 
Դափնեպսակը փառքի, հաղթանակի և մեծության խորհրդանիշ են։ Ազորյան (Լ․ azorica) կամ Կանարյան դափնին աճում է [[Մադեյրա]], [[Կանարյան կղզիներ|Կանարյան]], [[Ազորյան կղզիներ|Ազորյան կղզի]]ներում։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Դափնազգիներ]]
281 413

edits