«Գաբրիել Մենևիշյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, ձևաչափ
Տող 1.
'''Գաբրիել Գևորգի Մենևիշյան''' (''Բյուզանդ'', [3 (16) ապրիլի, [[1864]], [[Կ․ Պոլիս]] - [[14 նոյեմբերի]], [[1936]], Նովի սադ, [[Սերբիա]]), լեզվաբան, հայագետ։
 
[[1878]] թվականին մեկնել է [[Վիեննա]], [[1882]] թվականին դարձել միաբանության անդամ։ [[1886]]—[[1889]] թվականներին դասախոսել է միաբանության դպրոցում։ [[1889]] թվականին մեկնել է [[Կ․ Պոլիս]], ապա՝ [[Զմյուռնիա]] և մինչև [[1892]] թվականը պաշտոնավարել տեղի Մխիթարյան դպրոցում։ [[1892]]—[[1913]] թվականներին՝ Կ․ Պոլսի Մխիթարյան դպրոցի ուսուցիչ, ապա՝ տնօրեն (որոշ ընդմիջումներով)։ [[1895]]—[[1896]] թվականերին եղել է «Հանդես ամսօրյա»-ի խմբագիրը։ [[1913]] թվականին Մխիթարյան միաբանության վարչությունը Մաևիշյանին ուղարկել է Նովի սադ՝ միաբանության տնտեսական գործերը տնօրինելու։ Մենևիշյանն իր ուսումնասիրություններում քննել է [[հայերեն]] բառերի ծագումնաբանությունը, պարզաբանել ոսկեդարյան հայերենի, աշխարհաբարի քերականության և ուղղագրության որոշ հարցեր։ «Արդի լեզվագիտությունը» (հատոր 1, [[1903]]) աշխատության մեջ շարադրել է ժամանակի լեզվաբանության նվաճումները։ Գրել է նաև «վոլապյուկ» արհեստական լեզվի, գրելու արվեստի («Գիրք գրելու արվեստը», [[1898]]), գրական քննադատության դերի և այլ խնդիրների մասին։ Մանկավարժական գրականության բնագավառում առանձնանում է Մենևիշյանի եռահատոր «Պատկերազարդ բնական պատմություն» ([[1897]]) դասագիրքը, որը ներառում է կենդանաբանությանը, բուսաբանությանն ու հանքաբանությանը վերաբերող նյութեր։ Մենևիշյանն անդրադարձել է նաև ազգագրական ու բանասիրական այլևայլ խնդիրների։ Կատարել է թարգմանություններ։
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Մենևիշյան, Գաբրիել}}
[[Կատեգորիա:Հայ լեզվաբաններ]]
[[Կատեգորիա:Հայ հայագետներ]]