«Բալաբեկ Մարտիրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, ձևաչափ
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Սովորել է Երևանի 1-ին և 2-րդ աստիճանի կուսակցական դպրոցներում ([[1925]]-[[1929]]), ավարտել [[Բաքու|Բաքվի]] մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտը ([[1936]]), [[1929]]-[[1931]] թվականներին կոմերիտական կազմակերպչական աշխատանքի է եղել [[Նոր Բայազետ]]ի (Կամո) և [[Ղամարլու]]ի (Արտաշատ) շրջկոմներում։ [[1936]] թվականից աշխատել է ՀԿ (բ) կ Երևանի կոմիտեի պրոպագանդայի և ագիտացիայի տանը։ [[1937]] թվականի մայիսից եղել է ՀԿ (բ) կ [[Երևան]]ի քաղկոմի երկրորդ քարտուղար, սեպտեմբերից՝ ՀԿԿ ԿԿ-ի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչը։ [[1938]]-[[1942]] թվականներին եղել է ՀԽՍՀ լուսավորության ժողկոմ։ [[1942]]-[[1953]] թվականներին՝ [[Հայկական գյուղատնտեսական ակադեմիա|Հայկական գյուղատնաեսական ինստիտուտ]]ի տնօրեն, միաժամանակ՝ ինստիտուտի մարքսիզմլենինիզմի ամբիոնի վարիչ ([[1942]]-[[1949]])։ [[1953]] թվականից ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, [[1959]]-[[1961]] թվականներին՝ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության պետական կոմիտեի նախագահ։ Միաժամանակ [[1958]] թվականից՝ [[ՀՀ Արտաքին Գործերի նախարար|ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար]]՝ այդ պաշտոնում մնալով մինչև իր կյանքի վերջը։ Մարտիրոսյանը խորհրդային պատվիրակության կազմում մասնակցել է ([[1958]], [[1959]], [[1971]]) [[ՄԱԿ]]-ի Գլխավոր ասամբլեայի նսաաշրջաններին։ Եղել է ՀամԿ (բ) կ 23-րդ և ՀԿ (բ) կ 10-14-րդ համագումարների պատգամավոր, [[ԽՍՀՄ]] 1-ին և [[ՀԽՍՀ]] 2-7-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԿԿ ԿԿ-ի անդամ ([[1938]]-[[1948]])։
 
== Պարգևներ ==