«Առագաստանավ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, ձևաչափ
Տող 2.
'''Առագաստանավ''', շարժման համար [[Քամի|քամու]] ուժն օգտագործող [[նավ]]։ Քամին ուռեցնում է նրա խոշոր պաստառները՝ առագաստները։ Առագաստային զբոսանավերը զբոսանքի կամ մրցարշավի համար նախատեսված նավակներ կամ ոչ մեծ նավեր են։ Դրանց մեծ մասի անձնակազմը բաղկացած է 1–2 [[մարդ]]ուց, սակայն խոշոր առագաստանավերի անձնակազմում հաճախ աշխատում են 20 և ավելի նավաստիներ։
Հնում առագաստները սովորաբար պատրաստում էին պարուսինից (առագաստակտոր)։ Մեր օրերում այդ նպատակով օգտագործում են լայն տարածում ստացած այնպիսի ամուր և թեթև արհեստական նյութեր, ինչպիսիք են նայլոնն ու տերիլենը։ Առագաստի գործողության սկզբունքը շատ բանով հիշեցնում է ինքնաթիռի թևի աշխատանքը։ [[Օդ]]ը, շրջահոսելով առագաստը, նրա մի կողմում ստեղծում է բարձր ճնշում և հրող ուժ, իսկ փոխելով քամու նկատմամբ առագաստի անկյունը՝ ղեկորդը առագաստանավի շարժման համար կարող է օգտագործել նաև կողմնային ճնշումը։ Ղեկորդը առագաստանավը ղեկավարող մարդն է, իսկ նրան օգնող նավաստիները կազմում են անձնակազմը։ Որպեսզի առագաստանավը ընթանա անհրաժեշտ ուղղությամբ, նավաստիները փոփոխում են առագաստների փոխադարձ դիրքը, և քամին սահում է դրանց մակերևույթով։ Օգտագործելով այս երևույթը՝ ծովագնացները կարող են առագաստներով լողալ քամու գրեթե ցանկացած անկյան դեպքում։
 
Երկայնական, մեծ ողնուցը առագաստանավը պահպանում է շրջվելուց, երբ այն ընթանում է կողով դեպի քամին։ Առագաստանավերը կարող են լողալ համընթաց կողային քամու և նույնիսկ հանդիպակաց թույլ քամու ժամանակ։ Խուսանավելու (ոլորաձև շարժվելու) շնորհիվ առագաստանավն ի վիճակի է ընթանալ նաև քամուն հակառակ։