«Էդուարդ Աղայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, ձևաչափ, փոխարինվեց: : → ։ (20)
Տող 36.
}}
 
'''Էդուարդ Բագրատի Աղայան''' ([[մարտի 16]], [[1913]], [[Մեղրի]] - [[դեկտեմբերի 29]], [[1991]], [[Երևան]]), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր ([[1942]]), [[պրոֆեսոր]] ([[1946]]), ՀԽՍՀ ԳԱ [[ակադեմիկոս]] ([[1982]]), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ ([[1970]]):։
 
== Կենսագրություն ==
Տող 53.
 
== Գործունեությունը ==
Էդուարդ Աղայանը գործունեությունը վերաբերում է ընդհանուր լեզվաբանության, [[Լեզվաբանությունը Հայաստանում|հայ լեզվաբանության պատմության]], [[Հայոց լեզվի պատմություն|հայոց լեզվի պատմության]], քերականագիտության (համեմատական քերականություն, նակարագրական քերականություն, պատմական քերականություն), [[Բառագիտություն|բառագիտության]] (բառաքննություն և ստուգաբանություն), [[Բարբառագիտություն|բարբառագիտության]], ժամանակակից հայոց լեզվի, Արևելքի գրականության պատմության, գրաբանության (նաև ուղղախոսություն, ուղղագրություն) և այլ հարցերի:հարցերի։ Նշանակալից են նրա «Լեզվաբանության ներածություն» (Եր., 1952, 1963, 1967) աշխատությունը, որը ԽՍՀՄ բարձրագույն նախարարության կողմից երաշխավորվել է որպես միութենական բուհական դասագիրք և հրատարակվել ռուսերեն 1959-ին, «Պատմահամեմատական մեթոդը լեզվաբանության մեջ» (Ե., 1957), «Գրաբարի քերականություն», հատոր 1 (Ե. 1964), «Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը» (Ե., 1967), «Ընդհանուր և համեմատական բառագիտություն» (Ե., 1984) աշխատությունները. վերջինը 1957-ին վերամշակված հրատարակվել է «Լեզվաբանության հիմունքներ» խորագրով:խորագրով։
 
Ընդհանուր լեզվաբանությանը նվիրված աշխատությունները աչքի են ընկնում նյութի բազմակողմանի դիտարկումներով, ինքնատիպ հարցադրումներով ու փաստարկումներով, շարադրանքի պարզությամբ ու թարմությամբ:թարմությամբ։ Դրանցում նա նոր խոսք է ասում լեզվի բնորոշման, նրա տարբերակների առանձնացման, լեզվի ծագման ու զարգացման օրինաչափությունների, լեզվի կառուցվածքային մակարդակների, լեզվաբանական մի շարք հասկացությունների (օրինակ, [[վանկ]]ի, [[հնչույթ]]ի, [[ձևույթ]]ի, [[խոսքի մասեր]]ի, լեզվական կառուցվածի ու համակարգի և այլն): ։
 
Աղայանը նաև հնչյունաբանական, բառագիտական-բառակազմական, ձևաբանական արժեքավոր վերլուծություններ է կատարել հայերենի գիտական քերականության խնդիրների գծով, կիրառել է նկարագրության ժամանակակից մեթոդներ:մեթոդներ։ Կարևոր հետազոտություններ է կատարել` նվիրված հայրենի բառապաշարին, նրա շերտերին, բառակազմական կաղապարներին, տերմինաբանությանը և այլ խնդիրներ:խնդիրներ։
Էդուարդ Աղայանը մեծ ավանդ ունի նաև հայ բառարանագրության բնագավառում. «Արդի հայերենի բացատրական բառարան» (Ե., 1976) երկհատոր գիրքը` հայերենի բառապաշարի ընդգրկմամբ (136 հազար բառ և 11 հազար դարձվածք) և բառահոդվածների ձևիմաստային բազմաբնույթ դասդասումներով ու պարզաբանումներով մնում է որպես բառարանագրական բացառիկ ձեռքբերում:ձեռքբերում։
 
Համահեղինակ է հանրակրթական դպրոցի 4-7-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքերի, որոնք ունեցել են բազմաթիվ հրատարակություններ:հրատարակություններ։ Նրա գիտական վաստակի մաս է կազմում նաև իր ուսուցիչ Հրաչյա Աճառյանի բազմահատոր աշխատությունների խմբագրման, անավարտ հատվածների լրացման և հրատարակության պատրաստման շնորհակալ աշխատանքը, մասնավորապես «Լիակատար քերականություն հայոց լեզվի» բազմահատորյակի խմբագրման, «Արմատական բառարանի» տպագրության պատրաստման գործում<ref>[http://www.litopedia.org/index.php?title=%D4%B7%D5%A4%D5%B8%D6%82%D5%A1%D6%80%D5%A4_%D4%B1%D5%B2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6 Էդուարդ Աղայանի մասին litopedia.org կայքում]</ref>:։
 
== Պարգևներ ==
Տող 69.
 
== Երկեր ==
*Լեզվի ծագումը և զարգացումը, Ե., 1948:1948։
*Լատիներեն լեզվի քերականություն, գիրք 1, Ե., 1950:1950։
*Պատմա-համեմատական մեթոդը լեզվաբանության մեջ, Ե., 1957:1957։
*Բառաքննական ն ստուգաբանական հետազոտություններ, Ե., 1974:1974։
*Նախամաշտոցյան հայ գրի ու գրականության, մեսրոպյան այբուբենի և հարակից հարցերի մասին, Ե., 1977:1977։
*Ընդհանուր և հայկական բառագիտություն, Ե., 1984:1984։
*Ակնարկներ հայոց տոմարների պատմության, Ե., 1986:1986։
 
== Աղբյուրներ ==
*Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ համալսարան, 2009, էջ 73-75:75։
*Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., «Հայաստան», 1987, էջ 20-22:22։
*Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Ե., «Հայաստան», 1973, էջ 66:66։
 
== Ծանոթագրություններ ==