«Աբբասյան խալիֆայություն»–ի խմբագրումների տարբերություն

Աբու ալ-Աբբասը օրոք մայրաքաղաքը տեղափոխվել էր [[Քուֆա]], բայց քանի որ այն Ալիի հետևորդների`շիաների կենտրոնն էր, Աբու ալ-Աբբասը Անբարում կառուցեց իր նստոցը, կոչելով այն ալ-Հաշիմիյա։ Իսկ ալ-Մանսուրը [[762]] թվականին [[Տիգրիս]] գետի արևմտյան ափին փոքրիկ Բաղդադ գյուղի վրա կառուցեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց «Մադինա ալ-Սալամ»`Խաղաղության քաղաք, սակայն աելի գործածական էր Բաղդադ անվանումը: Ալ-Մանսուրին հաջորդեց նրա որդին`ալ-Մահդին([[775]]-[[785]]): Նա շարունակեց դինաստիայի, իշխանության, պետության ամրապնդումը: Նրա օրոք շարունակվում էին շիաների հետ վեճերը կապված Աբբասյանների իշխանության օրինակության հետ: Ուստի նոր ելույթներից խուսափելու և լարվածությունը մեղմացնելու համար ալ-Մահդին մի շարք քայլերի դիմեց: Նա ներում շնորհեց [[762]]-[[763]] թվականներին Ալ-Մանսուրի դեմ բարձրացրած ապստամբության մասնակիցներին, ինչը ունեցավ դրական արձագանք: Դրան հակառակ խիստ անհանգիստ էր խալիֆայության արևելյան շրջաններն անհանգիստ էին: Այստեղ Մերվում [[776]] բռնկվեց ապստամբություն, որը գլխավորում էր [[Հաշիմ իբն Հաքիմ]]ը, ով իրեն համարում էր Աբու Մուսլիմի փոխանորդ: Նրա ապստամբությունը տևեց մի քանի տարի, որը ճնշվեց [[783]] թվականին: Ալ-Մահդին մահացավ [[785]] թվականին, նա ուներ 2 որդի`Մուսա ալ-Հադին և Հարուն առ-Ռաշիդը, ով Հայաստանի և Աղվանքի կառավարիչն էր: Հոր մահից հետո գահին է նստում ալ-Հադին 785-786 թվականներին և եղբայրների մեջ պայքար է սկսվում գահի համար: Նրանց պայքարին միջամտում է նրանց մայրը: Նա 786 թվականին թունավորում է ալ-Հադիին և գահին է նստում Հարուն առ-Ռաշիդը([[786]]]-[[809]]):
 
=== Խալիֆայությունը Հարուն աս-Ռաշիդի օրոք ===
 
Նրա օրոք խալիֆայությունը հասնում է իր հզորության գագաթնակետին: Նա շարունակեց Աբբասյան դինաստիայի դիրքերի պահպանման և ուժեղացման քաղաքականությունը: Իրականում նա եղել է մի դաժան կառավարող, որի ժամանակ ավելացան [[հարկ]]երը և խստացավ դրանց գանձումը կայսրության ժողովուրդներից: Հարստությունը կենտրոնցված էր նրա և նրա մերձավոր խորհրդականների ձեռքում: Շռայլությունները, անիմաստ նվիրատվուծությունները սովորական երևույթ էին դարձել:
3243

edits