«Վրացա-Իմերեթական նահանգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
չ կետադրական, ձևաչափ, փոխարինվեց: )գ → ) գ
Տող 72.
Անդրկովկասի վարչական բաժանման մասին օրենքը ընդունվել է [[1840]] թվականին։ [[Նիկոլայ I]] Ռոմանով կայսեր հրամանով ամբողջ Անդրկովկասը բաժանվեց վարչատարածքային երկու միավորի. Վրացա-Իմերեթական նահանգ և [[Կասպիական մարզ]]։ Դրանով երկրամասը կիսվեց արևմտյան ու արևելյան հատվածների։ Բաքվի նահանգը մտավ դրանցից երկրորդի կազմի մեջ։
 
Վրացա-իմերեթական նահանգի մեջ մտան Թիֆլիսի, Թելավի, Գորիի, Բելոկանի, Քութայիսի, Գուրիայի, ինչպես նաև՝ Ելիզավետպոլի ([[Տավուշ (գավառ)|Տավուշ]], [[Շակաշեն]] և [[Գարդման]]), Երևանի ([[Այրարատ]]), Նախիջևանի ([[Գողթան]]), Ալեքսանդրապոլի ([[Շիրակ (գավառ)|Շիրակ]]), Ախալցխայի ([[Ջավախք]]) գավառները։ Այս վարչական բաժանումից հետո ցարիզմը տարբեր օրինագծերի միջոցով փորձում էր Անդրկովկասում ամրապնդել իր իշխանությունը եւ երկրամասում ստեղծել տեղական առանձնահատկություններից զուրկ ռուսական վարչակարգ։
 
Ցարական կարգերն ամրապնդելու նպատակով 1844 թվականին [[Կովկաս]]ում հիմնվում է [[Կովկասի փոխարքայություն|փոխարքայություն]]։ Փոխարքա է նշանակվում փորձված պաշտոնյա Ա. Վորոնցովը։ Անդրկովկասում իր հենարանն ամրապնդելու նպատակով ցարական կառավարությունն ուժեղացրեց հողատեր-կալվածատերերի դիրքերը։ 1846 թվականի [[դեկտեմբերի 6]]-ի օրենքի համաձայն Անդրկովկասի խաները, բեկերը եւ մելիքները ճանաչվեցին հողի ժառանգական սեփականատերեր։