«Միխայիլ Լերմոնտով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 40.
 
==Կենսագրություն==
Ծնվել է պաշտոնաթող կապիտանի ընտանիքում։ Երեք տարեկանում զրկվել է մորից, դաստիարակվել տատի՝ Ե. Ա. Արսենևայի մոտ։ Մանկությունն անցել է [[Պենզայի մարզ|Պենզայի նահանգի]] Տարխանի (այժմ՝ Լերմոնտովո) [[գյուղ]]ում, մի քանի անգամ տատի հետ եղել է [[Կովկաս]]ում։
 
[[1827]] թվականին տեղափոխվել է [[Մոսկվա]], սովորել համալսարանին կից պանսիոնում, ապա՝ համալսարանում ([[1830]]-[[1832]])։ Ընդհարվելով հետադեմ դասախոսների հետ՝ Լերմոնտովը կիսատ է թողել ուսումը, փոխադրվել [[Պետերբուրգ]], սովորել յունկերական հեծելազորային դպրոցում ([[1832]]-[[1834]])։ 1834 թվականից մինչև կյանքի վերջը եղել է զինվորական ծառայության մեջ։
 
== Գրական գործունեություն ==
Լերմոնտովը [[1828]] թվականից և մինչև [[1832]] թվականը գրել է մոտ 300 բանաստեղծություն, ինչպես նաև երկու տասնյակ [[պոեմ]] («Կովկասի գերին», «Վերջին զավակն ազատության», «Իզմայիլ Բեյ», «Մահվան հրեշտակ»), մի քանի [[դրամա]] («Իսպանացիներ», «Մարդիկ և կրքեր», «Տարօրինակ մարդը»)։
 
Լերմոնտովը [[19-րդ դար]]<nowiki/>ի ռուս հեղափոխական ռոմանտիզմի վերջին խոշորագույն ներկայացուցիչն էր, դեկաբրիզմի ավանդույթների շարունակողը։ «Վադիմ» ([[1832]]-[[1834]]) անավարտ վեպում պատկերել է գյուղացիության տարերային ըմբոստացումը, իսկ «Դիմակահանդես» ([[1835]]) չափածո դրամայում արիստոկրատական վերնախավի հետ չհաշտվող, ընդվզող և կործանվող հերոսի (Արբենին) ողբերգական կերպարը։
 
Լերմոնտովի ճակատագրի և ստեղծագործության մեջ շրջադարձային կետ եղավ [[Ալեքսանդր Պուշկին|Պուշկինի]] սպանության առթիվ գրված «Պոետի մահը» ([[1837]]) բանաստեղծությունը։ Նա աքսորվեց [[Կովկաս]], որտեղ պետք է մասնակցեր լեռնեցիների դեմ ռազմական գործողություններին։
 
Լերմոնտովի կյանքի վերջին չորս տարիներն անցան Կովկասի տարբեր վայրերում, որտեղ նա երկրորդ անգամ աքսորվեց [[1840]] թվականի սկզբներին։ Այդ շրջանում Լերմոնտովը գրեց իր լավագույն գործերը։ «Երգ… Կալաշնիկովի մասին» ([[1838]]) պոեմում, օգտագործելով ռուսական բիլինաների ոճն ու մոտիվները, ստեղծեց ազատության և մարդկային արժանապատվության համար մարտնչող հերոսի կերպար։ Լերմոնտովի հեղափոխական ռոմանտիզմի բարձրակետը եղան «Մցիրի» (1839) և «Դև» ([[1829]]-[[1841]]) պոեմները։ Այս, ինչպես և «Փախստականը», «Հաջի Աբրեք» և այլ պոեմներում, մի շարք բանաստեղծություների ու [[բալլադ]]ների մեջ դեպքերը ծավալվում են կովկասյան բնության ֆոնի վրա։ [[1838]]-[[1839]] թվականներին Լերմոնտովը գրեց «[[Մեր ժամանակի հերոսը]]» ռեալիստական [[վեպ]]ը, որի գլխավոր հերոսը՝ Պեչորինը, իրականության հետ չհաշտվող, իր «հոգու անընգրկելի ուժերի» համար ասպարեզ չգտնող, տառապող և շրջապատին տառապանք պատճառող անհատ է։ Հոգեբանական և սոցիալական հարցադրումների խորությունը, սյուժեի և կերպարների հարստությունը, ձևի ու ոճի սեղմությունը, կառուցվածքային կատարելությունը վեպը դասում են համաշխարհային արձակի նվաճումների շարքը։
 
Վերջին անգամ [[1841]] թվականի գարնանը Կովկաս աքսորված Լերմոնտովը սպանվեց մայոր Ն. Մարտինովի հետ մենամարտում, մինչև այժմ լրիվ չպարզաբանված հանգամանքներում։ Լերմոնտովի պոեզիան և արձակը հզոր ներգործություն ունեցան ռուս գրականության հետագա զարգացման վրա։
 
== Հայացքների և գործունեության ազդեցություն ==