«Ձորափոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 1.
'''Ձորափոր''' կամ '''Կայան''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Գուգարք]] նահանգի կազմում<ref name="">[http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]</ref>, վարչական շրջան [[Հայաստան]]ում [[12-րդ դար|12]]-[[13-րդ դար|13 դարերում]]։ Տեղակայված էր [[Աղստև]] գետի միջին հոսանքում, համապատասխանում էր վաղ միջնադարի [[Զորոփոր]] գավառին։ Անունն առաջացել է Կայան բերդի անունից։
 
[[Զաքարյաններ]]ի իշխանության օրոք նախ պատկանել է [[Մահկանաբերդի Արծրունիներ]]ին, ապա՝ [[Իվանե Զաքարյան]]ի ֆեոդալական տանը։
 
12-13-րդ դարերում եղել է հայ մշակույթի ու գիտության խոշոր կենտրոններից։ Այստեղ կառուցվել են նշանավոր ճարտարապետական համալիրներ՝ [[Նոր Գետիկ]]ի, [[Հաղարծին|Հաղարծնի]], [[Մակարավանք]]ի, [[Առաքելոց վանք|Առաքելոց]], Կիրանց, [[Դեղձնուտ]]ի և այլ վանքեր ու եկեղեցիներ։ Կայանում ապրել ու ստեղծագործել են [[Մխիթար Գոշ]]ը, [[Խաչատուր Տարոնեցի]]ն, [[Գետիկ]]ի վանքում ուսանել է [[Կիրակոս Գանձակեցի]]ն։ Մտավոր-ստեղծագործական կյանքի հետագա զարգացումը Կայանում կասեցվել է մոնղոլական նվաճման և հայկական ֆեոդալական իշխանությունների կազմալուծման պատճառով։ Ուշ միջնադարում գավառը կոչվել է Ղրաղի ձոր։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձորափոր» էջից