«Հայերը Ֆիլիպիններում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
Տող 9.
[[Ֆիլիպիններ]]ում հայ առաջին վաճառականները հաստատվել են [[16-րդ դար]]ի 2-րդ կեսին՝ իսպանական տիրապետության ժամանակ։ Նրանց մուտքը կղզիներ, ի տարբերություն այլ օտարազգիների, եղել է ազատ և խրախուսվել տեղական իշխանությունների կողմից։
 
[[1686]] թ. [[Հնդկաստան]]ում գործող Արևելա-հնդկական առևտրական ընկերության և տեղի հայ վաճառականների միջև կնքված պայմանագրով հայ վաճառականներն անգլիական նավերով [[Մանիլա]]յում ազատ ելումուտի և առևտրի իրավունք են ստացել։ Հայ առևտրականները [[Մանիլա]]յից հիմնականում արտահանել են համեմունք, մետաքս, կերպաս և այլն, ներմուծել շաքար և արծաթ, ինչպես նաև «հայկական» կոչվող ներկատեսակ։
 
Հայ ակնավաճառների ձեռքում է եղել Ֆիլիպիններում թանկագին քարերի առևտրի մենաշնորհը։
 
[[18-րդ դար]]ում Մանիլայի հայ գաղութը հիշվում է [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Ս. Էջմիածնի]] գրագրություններում՝ որպես [[Իրան]]ա-[[Հնդկաստան]]ի ([[Նոր Ջուղա]]յի) Հայոց թեմի մեջ մտնող համայնք։
 
18-րդ դարի երկրորդ կեսին Ֆիլիպիններում ապրել և ստեղծագործել է պատմաբան [[Զաքարիա Ջուղայեցի]]ն։
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Ճապոնական օկուպացիայի տարիներին ([[1942]]-[[1945]]), Ֆիլիպիններում հայերի թիվը նվազել է։