«Հադրութի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
Տող 64.
 
Հադրութի շրջանում [[Հայաստան համահայկական հիմնադրամ]]ն իրականացրել է երկու տասնյակից ավել ենթակառուցվածքային ծրագրեր։
Շրջանի Դրախտիկ գյուղում Հիմնադրամն իրականացրել է կենսական կարևորության չորս ենթակառուցվածքային ծրագիր, ներառյալ մանկապարտեզի<ref>[http://old1.hayernaysor.am/Hayastan-All-Armenian-Fund Նորակառույց մանկապարտեզ Դրախտիկում]</ref>, <ref>[http://archive.is/UU76N Դրախտիկի մանկապարտեզի բացումը]</ref> և համայնքային կենտրոնի<ref>[http://mediainform.am/am/topic.php?id=17585 Նորակառույց համայնքային կենտրոն Դրախտիկում]</ref> կառուցում, ջրագծի անցկացում և գյուղտեխնիկայի կայանի հիմնում<ref>[http://mediainform.am/am/topic.php?id=17585 Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերը Դրախտիկում]</ref>։
Ֆրանսիայի իր տեղական մարմնի ֆինանսավորմամբ Հիմնադրամն Ակնաղբյուրում կառուցում է համայնքային կենտրոն<ref>[http://www.panorama.am/am/society/2010/02/09/fund/www.mes.am/www.mes.am/index.php?p=1&pobj_id=10602768&ppage=1&pdate=&pregion=/?sw Նորակառույց համայնքային կենտրոն Ակնաղբյուրում]</ref>, որտեղ կտեղակայվեն գյուղապետարանը, բուժկետը, հանդիսությունների դահլիճը, գրադարանն ու համակարգչային սենյակը։ Շնորհիվ Հիմնադրամի շարունակական աջակցության այս շուրջ 560 բնակիչ ունեցող համայնքն ունի գազամատակարարում, ապահովված է խմելլու և ոռոգման ջրով։
 
==Ընդհանուր բնութագիրը ==
Այս շրջանի տարածքը համընկնում է պատմական Արցախի Դիզակի մելիքության տարածքին և աչքի է ընկնում հայկական պատմաճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններով։ Տարածքի գերակշռող մասի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 700-900 մ, իսկ ամենաբարձր կետը Դիզափայտ լեռան գագաթն է(2480 մ)։ Դիզափայտի «Սպիտակ տաճարը» հնագույն ուխտատեղի է։
 
Շրջանի տարածքի զգալի մասը զբաղեցնում են թավ անտառները, որոնք հարուստ են բազմազան պտուղներով։ Իսկ Քիրսի լեռնաշղթայի Դիզափայտ լեռան լանջերը ծաղկառատ, խոտառատ արոտավայրեր են։ Լեռնային կտրտված մակերևույթի պատճառով դաշտավարության համար նպաստավոր հողատարածքներն ավելի քիչ են։ Այդ տեսակետից համեմատաբար նպաստավոր են Իշխանագետի ու նրա վտակների հովիտները։
 
Կլիման ընդհանուր առմամբ չոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում +11,7 է, բարձրադիր վայրերում -1 աստիճան ըստ Ցելցիուսի։ Հունվարյան միջին ջերմաստիճանը համապատասխանաբար -0,7, հուլիսինը +23,6 աստիճան ըստ Ցելցիուսի։ Տեղումների միջին տարեկան քանակը 500-700մմ է։ Շրջանում կա քաղաքային 1 համայնք, գյուղական 28 համայնքներ, գյուղական 41 բնակավայր։ Գյուղական բնակավայրերից առավել նշանավոր են՝ Մեծ Թաղերը, Հին Թաղերը, Տողը, Տումին, [[Ազոխ]]ը, Դրախտիկը, Ուխտաձորը, Թաղոտը, Խծաբերդը, Առաքյուլը։