«Կործանիչ ավիացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 1.
'''Կործանիչ ավիացիա''', [[ռազմաօդային ուժեր]]ի ռազմաճակատային ավիացիայի տեսակ։
 
Նախատեսված է հակառակորդի ինքնաթիռների և [[Անօդաչու օդանավեր|անօդաչու միջոցների]] ոչնչացման համար՝ օդում գերիշխանություն նվաճելու, զորքերն ու թիկունքի օբյեկտները պաշտպանելու, [[ավիացիա]]յի այլ տեսակների մարտական գործողություններն ապահովելու նպատակով։ Կարող է օգտագործվել նաև վերգետնյա (ծովային) օբյեկտներ խոցելու և օդային հետախուզության համար։
 
Արդի կործանիչ ավիացիան զինված է ռեակտիվ գերձայնային ինքնաթիռներով։ Կործանիչ ավիացիայի հիմնական զենքը կառավարվող հրթիռներն ու արագաձիգ թնդանոթներն են։
 
Կործանիչ ավիացիան ստեղծվել է [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ([[1914]]-[[1918]]) ժամանակ, երբ ռմբակոծիչների և հետախույզ ինքնաթիռների դեմ պայքարելու համար սկսեցին կառուցել փոքր չափերի հատուկ ինքնաթիռ-կործանիչներ՝ զինված գնդացիրներով։ Մեծ դեր է խաղացել հատկապես [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ում։