«Կյուրեղ և Մեթոդիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Hayk.arabaget տեղափոխեց էջը «Կիրիլ և Մեֆոդի»-ից «Կյուրեղ և Մեթոդիոս»
չ կետադրական
Տող 12.
| վիքիպահեստ =
}}
'''Կյուրեղ և Մեթոդիոս''' ({{lang-ru|Кирилл и Мефодий}}), սլավոնական լուսավորիչներ, [[Քրիստոնեություն|քրիստոնեության]] քարոզիչներ, [[սլավոնական այբուբեն]]ի ստեղծողները, ժամագրքերը [[հունարեն]]ից [[սլավոներեն]]ի առաջին թարգմանիչները։ Կյուրեղը (մինչև [[869]] թվականին կուսակրոնություն ընդունելը՝ Կոստանդին), մոտ [[827]]-[[869]] թվականներ) և նրա ավագ եղբայր Մեթոդիոսն (մոտ [[815]]-[[885]] թվականները) ծնվել են [[Մալոնիկ]]ում (Մոլոն)։ Կյուրեղը կրթություն է ստացել [[Կոնստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]], բյուզանդական կայսր Միքայել III-ի արքունիքում։ Տիրապետել է [[սլավոներեն]]ին, [[հունարեն]]ին, [[լատիներեն]]ին, [[եբրայերեն]]ին և [[արաբերեն]]ին։
 
Սովորել է նաև Կոստանդնուպուսի Մագնավրա բարձրագույն ուսումնական հաստատությունում, որտեղ նրան դասավանդել են հայազգի գիտնականներ՝ փիլիսոփա-աստվածաբան Փոտը և անվանի մաթեմատիկոս Լևոնը։ Հրաժարվելով կայսրի առաջարկած վարչական ասպարեզից՝ դարձել է պատրիարքարանի գրադարանավար, այնուհետև դասավանդել [[փիլիսոփայություն]]։ [[850]]-ական թվականներին եղել է [[Սիրիա]]յում, որտեղ հաղթել է մուսուլմանների հետ ունեցած աստվածաբանական վեճերում։
 
Մեթոդիոսն վաղ հասակից ընդունվել է զինվորական ծառայության, այնուհետև մտել է վանք։ [[863]] թվականին բյուզանդական կայսրը Կյուրեղին և Մեթոդիոսին ուղարկել է [[Մորավիա]]՝ սլավոներեն լեզվով քրիստոնեություն քարոզելու։ Մեկնելուց առաջ Կյուրեղը ստեղծել է սլավոներեն այբուբենը և Մեթոդիոսի օգնությամբ հունարենից սլավոներենի թարգմանել մի քանի ժամագրքեր։
 
Կյուրեղը և Մեթոդիոսն [[866]] / [[867]] թվականին [[Հռոմի պապ]] [[Նիկողայոս առաջին]]ի հրավերով մեկնելով [[Հռոմ]]՝ ճանապարհին Բլատենսյան իշխանությունում նույնպես տարածել են սլավոնական գիրն ու աստվածաբանական ծեսերը։
 
Հռոմում Կյուրեղը վախճանվել է։ Մեթոդիոսն եղել է Մորավիայի և [[Պանոնիա]]յի արքեպիսկոպոսը։
 
[[882]]-[[884]] թվականներին ապրել է [[Բյուզանդիա]]յում, այնուհետև վերադարձել Մորավիա և զբաղվել [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] սլավոներեն թարգմանությամբ։ Կյուրեղը և Մեթոդիոսն իրենց գործունեությամբ հիմք են դրել սլավոներեն գրին ու գրականությանը։